• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հայաստան-Լեռնաստան

 Մեկնարկեց: «Ասպետ» ռազմա-մարզական ճամբարի մասնակից սովորողներ, ծնողներ, դասավանդողներ, առավոտյան ժամը յոթին պայմանավորված տեղում էին: Եկեղեցում կնքվեց ուխտը, որը վավերացրեց Վահե սարկավագը: Սկսվեց ճանապարհը. այն համեմված է սերժանտ Ագջոյանի փայլող աշխարհիմացությամբ, իսկ փոխգնդապետ Ռաֆայել Մեսրոպյանին մտավոր երկունք է ապրում վերհիշելով ու սովորողներին պատմելով այն դեպքերը, որոնք տեղի են ունեցել մեր անցած ճանապարհին: Հուսով եմ ճանապարհի թեթևությունն ու առողջ անհոգությունը մեզ կուղեկցի նաև ճամբարային օրերի ընթացքում: Ակնկալիքները բազում են, սակայն գլխավոր նպատակը Ճամբարի կայացումն է հայաստանյան կողմի մասնակցությամբ: Այժմ մեր հանրակառքը սլանում է դեպի Մխիթարի ու Սերոյի հարազատ լեռներ: