• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Երբ խոսում եմ` ասում են հայհոյում ես, երբ լռում եմ` ասում են խաղում ես. խաղալն ու հայհոյելը լրացնում են միմյանց

 Այս անգամ կխոսեմ ամառային ճամբարների և դրանց կազմակերպվածության մասին: Առանձնապես բարձր դիրքերից հանդես չեմ գա, չեմ քննադատի` առավել ևս, չեմ հայհոյի, բայց չմտածեք, թե լռում եմ: 

 Ճամբարային փուլն սկսվեց. անկախ իր ձևից կամ կայացածության մակարդակից, այն կրթահամալիրի առանձնահատուկ բաղադրիչներից մեկն է: Այս ամենի շուրջ ես ունեմ իմ պատկերացումները, թե ինչ միջավայրում և պայմաններում կազմակերպել ճամբարային գործնեությունը, որպեսզի այն դառնա ավելի արդյունավետ և աննախադեպ` մասնակիցների քանակով, ասել եմ, իսկ ավելի ամբողջական կասեմ ավելի ուշ:

 Խոսեմ իմ մասով` ակումբներ. ճամբարի ընթացքում, ըստ նախապես ներկայացված ծրագրի, ակումբներն իրենց գործնեությունը կազմակերպում են Մեդիա կենտրոնում: Անցնող օրերի ընթացքում կազմակերպվեցին և ի հեճուկս ոմանց շարունակելու են կազմակերպվել: Ինքնագովազդով չեմ զբաղում, լավագույն ապացույցը խանդավառ ու ոգևորված մանկական ու հասունության հասնող դեմքերն են: Ով կասկածում է կամ փորձում է հեգնել` թող զգուշանա: Թող կտրվի գրքի մեջ գրված թավ տառերով նշված տողերը կրկնելուց ու կրկնվելուց ու  գա, տեսնի: Պարզապես, բլոտի լեզվով ասած. հանկարծ թարսկապուտ չստացվի:

 Բայց այս հաճելի խառնաշփոթում, ինձ` նախկին դիկտատորիս, իսկ եթե կուզեք` նաև ներկայիս, զարմացնում է մի պարզ իրողություն: Իմ նախկին հրապարակային նյութերից մեկում, անդրադարձ կար սովորողների պահվածքի ու գործնեության վերաբերյալ:Այսօր, ավելի շուտ արդեն երեկ, ստացա դրանց պատասխանը: Թող ինձ մեղադրեն մասնագիտական էթիկան կամ կոլեգիալ սկզբունքը խախտելու համար, թող փնովեն` թե խոսել չգիտի, կոպտում է անընդհատ/անգամ հակառակ սեռին/, ամեն դեպքում կասեմ. ինձ զարմացնում է մի շատ պարզ հանգամանք: Մարդիկ, սեփական անզորությունը և մտքի պարփակությունը թաքցնելու համար ինչի ասես, որ ունակ չեն: Մեղադրում են ուրիշին, փաթաթում են այլոց վզին, դեմքիդ նայում ու անշեղ հայացքով դառնում են սոփեստ` կիրառելով դեմագոգին բնորոշ բոլոր խաղիկները: Չեն կարողանում անել մի բան, որն անում էր պապիս անուս Ծաղիկ քույրը, 1938-ին: Ու այդ ամենի համար մեղավորներ են փնտրում: Իսկ բազմիմաստ ու սիրուն բառերի ներքո, փորձում են թաքցնել ողջ ճշմարտությունը` չկարծելով անգամ, որ դիմացինը տարբերում է կովը զեփյուռից: Ամոթ է... ամոթ: 

Ի դեպ` .............