• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մենք ուխտ ունենք միշտ դեպի լույս

 

Մենք ուխտ ունենք միշտ դեպի  լույս… Թումանյանական  բառերով ուխտի ելած մեր հայորդիներին, մաղթում եմ իղձերի ու փափագների լույս իրականացում: Ինքնանպատակ չէ այս ուխտագնացությունը. մեր երիտասարդ մատաղ սերունդներին հաղորդակից դարձնել մեր սրբություններին, կրթել նրանց ազգային վեհ  ու կենսական արժեքներով ու գաղափարներով:

Արագածոտնի մարզում, Օշականում է գտնվում հայոց սրբավայրերից Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին, որտեղ գտնվում է Սուրբ վարդապետի, ուսուցչապետի գերեզմանը: Կորյունը գրում է, որ սրբի մահից երեք տարի անց Վահան Ամատունին Մաշտոցի գերեզմանի վրա  ձեռնարկում է եկեղեցու կառուցում, որտեղ հետագայում` 1875-1879 թթ. Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսի կողմից  կառուցվել է  ներկայիս եկեղեցին, որի արևելյան կողմում զանգակատունն է, իսկ խորանի տակ Սուրբ Մեսրոպի դամբարանը: Օշականում է գտնվում նաև Արագածոտնի թեմի առաջնորդարանն ու <<Մեսրոպ Մաշտոց>> դպրատունը: Արագածոտնի թեմում են նաև միջնադարյան Հայաստանի նշանավոր մի շարք վանքեր ու եկեղեցիներ` Հովհաննավանքը, Տեղերի, Մուղնու, Ուշիի վանքերը, Սաղմոսավանքը: