Գիշերը մտորելու, արարելու իրական մի ժամանակ է, երբ փորձում ես ամփոփել անցած օրդ, խորհել ձեռքբերումներիդ կամ ձախողումներիդ մասին: Ուզում եմ իմ սրտի խոսքը ձոնել մեր բոլոր շրջանավարտներին, հատկապես Սեբաստացիներին`մաղթելով, որ միշտ հիշեն. պետք է կյանքում մարդ ահռելի կամքի ներուժ ունենա, որպեսզի ձերբազատվի, մաքրվի ամեն տեսակ մոլուցքներից, քննադատություններից և տարատեսակ վախի բնազդներից, առհասարակ անկախանա բոլոր թյուր կարծիքներից, ինչու չէ նաև ծափահարություններից և անի այն, ինչ ճիշտ ու անհրաժեշտ է համարում: Վստահ եմ, որ Սեբաստացի շրջանավարտներց շատերն են ՃԻՇՏ ապրում, ստեղծում:
Ձեր աչքերում` կրակ ու լույս,
սեր ու բերկրանք, խինդ ու թախիծ,
ալիքների` մրրիկ ուժգին,
հոգիների` ճիչ ու քրքրջ:
Ձեր շուրթերին վարդեր բուրյալ,
տերևների` անշշուկ պար,
աստղերի փայլ, խոսքի ճողփյուն,
անուրջների` մեղմիկ պոռթկում:
Ձեր սրտերում` մեղմիկ զեփյուռ,
անուշաբույր կյանքի աղբյուր,
սիրո ուղի, փառքի դափնի,
աշնանային լուռ մեղեդի:
Ձեր ձեռքերում պարարտ մի հող,
հոգիներում` կրակ վառվող,
քարից` կոթող, ծովից` կաթիլ,
արևից` լույս, հավատքի հույս: