• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հայաստան երկիր դրախտավայր` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Սուրբ Էջմիածնի տաճարը հիմնադրել են հայոց առաջին կաթողիկոս Սուրբ Գրիգոր Լուսավորիչն ու Տրդատ թագավորը, այն բանից հետո, երբ աստվածային տեսիլքով Լուսավորչին պատգամվեց Աստծո Միածին Որդու իջման վայրում եկեղեցու կառուցումը, որն էլ ամփոփված է խարախորհուրդ այս շարականում`

<<Էջ Միածինն ի Հօրէ եւ լոյս փառաց ընդ նմա.ձայնք հնչեցին սանդարամետք անդնդոց: Տեսեալ զլոյս մեծ հայրապետին Գրիգորի, պատմեր ցնծութեամբ հաւատացեալ արքային: Եկայք շինեսցուք սուրբ զխորանն լուսոյ, քանզի ի սմա ծագեաց մեզ լոյս ի Հայաստան աշխարհի>>:

Իջավ Միածինը Հորից, և փառքի լույսը նրա հետ. ձայներ հնչեցին դժողքի խորքերում: Գրիգոր մեծ հայրապետը, լույսը տեսնելով, ցնծությամբ պատմում էր հավատացյալ արքային. Եկեք կառուցենք սուրբ լույսի խորանը, որովհետև սրանից մեզ լույս ծագեց Հայաստան աշխարհում:

301-303 թվականներին կառուցված Էջմիածնի տաճարը պատմության ընթացքում բազմիցս նորոգումների է ենթարկվել, մասնավորապես 5-րդ, 7-րդ և 17-րդ դարերում: Մայր տաճարը խաչաձև գմբեթավոր կառույց է, որի կենտրոնում իջման սուրբ սեղանն է: Սուրբ Էջմիածնում են Հայոց հայրապետների նստավայր Վեհարանը, ուր պահվում են մեր սրբությունները` Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջը և Սուրբ Գեղարդը: Էջմիածնում են նաև վանատունը, գանձատունը, մատենադարանն ու Գևորգյան ճեմարանը: