• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Երգում է «Հովերը»

Մարմարյա սրահն արդեն որերորդ անգամ իր ճիշտ նշանակությամբ է օգտագործվում։ Իր հրաշալի ակուստիկայով դա ավելի շուտ համերգասրահ է, քան ուրիշ մի բան։ Մարմարյա ամեն քարին առած բացարձակ ներդաշնակությունը, հուսանք, այլևս անհանդուրժելի է դարձրել անճաշակությունն այդ սրահում։

Այսօր սրահի կենտրոնում «Հովեր» երգչախմբային համույթն էր՝ Սոնա Հովհաննիսյանի ղեկավարությամբ։ Շուրջ մեկ ժամ խումբը էներգիա ու տրամադրություն արտադրեց և փոխանցեց մեզ։ Երգչախմբին լսեցինք, դիտեցինք (հասկացանք, թե ինչ ասել է «երգչախմբային թատրոն»), հետները երգեցինք ու դեռ պարեցիք էլ։
Հաճելի էր։
Հետաքրքիր բան է երգչախումբը. բոլորը կարծես նույն բանն են անում. մի մարդու նման հետևում են խմբավարի ձեռքերին, միասին երգում են, միասին շնչում։ Թվում է՝ միասին ապրում են։ Բայց արի ու տես՝ բոլորովին էլ նույնը չեն անում։ Ամեն մեկը մյուսներից տարբերվող իր «գործն» է անում, ու այդպես գոյանում-ամբողջանում է երգը։ Բոլորը մի մարդու նման երգ են ստեղծում՝ ամեն մեկն իր բաժինը…

Եթե այդպես կարողանային գործել բոլոր աշխատակազմերը…