• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

ՆեոՄեդիայի սեմինարին

Ողջույն: Այսօր՝ ապրիլի 20-ին, ես, ընկեր Հերմինեն և Էմիլը գնացել էինք <<Գործք>> ընկերություն՝ ՆեոՄեդիա ընկերության համահիմնադիր տնօրեն Վարդան Պապիկյանի սեմինարին մասնակցելու: Գնացինք, մի փոքր սպասեցինք և Վարդան Պապիկյանը եկավ: Սկզբում ծանոթացանք միմյանց հետ, ապա սկսեցինք սեմինարը: Սեմինարը բլոգների բարելավման մասին է, թե ինչպես գումար վաստակել բլոգների միջոցով կամ ինչ անել, որ բլոգը որոնողական համակարգերում երևա: Սեմինարի ընթացքում մեզ մոտ ծագում էին բազում հարցեր, իսկ դրանց պատասխանում էր Վարդան Պապիկյանը: Սեմինարի ընթացքում շատ բաներ սովորեցինք, բայց դեռ երկու սեմինար էլ կա:

Խորին շնորհակալություն ենք հայտնում տիար Բլեյանին՝ մեզ նման հնարավորություն ընձեռնելու համար: