• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Շնորհավորում եմ բոլորիս

Շնորհավորում եմ բոլորիս` Սեբաստացիներիս, այսօրվա գեղեցիկ, հուզառատ և խորախորհուրդ տոնի առիթով: Այսօրվա խորհուրդը մեծ էր. համախմբվել էինք, դարձել ասես մեկ մարմին և մեկ հոգի: Եվ դրա մեջ կար միասնության մեծ գաղափարախոսություն, մեծ հավատամք: Միասնություն, որով կկարողանանք պայքարել ու պայքարելով, միասնաբար աղոթքով հաղթահարելու մեր դեմ ծառացած բոլոր դժավարությունները: Այս միասնական խոկման մեջ հիասքանչ մի խորհուրդ կար` մանկան ազնիվ աղոթքով, երգով, գործով, իր ուրույն գույներով, որ պարուրել էր բոլորիս հոգիները ջերմությամբ, հավատով և հույսով: Այսօրվա խորհուրդն ու իմաստն իրոք համամարդկային էր և պարտավորեցնող. բոլորս պետք է ուշադիր, հետևողական լինենք մեր շրջապատի, մարդկանց, միջավայրի  նկատմամբ` փոխելով մեր Հայաստան աշխարհը:

Եվ ուզում եմ ձոնն իմ այս նվիրել մեր սիրելի  կրթահամալիրին, նրա սովորողին, ուսուցչին, ծնողին, բարեկամին:

Քո աչքերում կրակ ու լույս,

սեր ու բերկրանք, խինդ ու թախիծ,

ալիքների  մրրիկ ուժգին,

հոգիների` ճիչ ու քրքիջ:

 

Քո շուրթերին` վարդեր բուրյալ,

տերևների անշշուկ պար,

աստղերի փայլ, խոսքի ճողփյուն,

անուրջների մեղմիկ պոռթկում:

 

Քո տաք գրկում ու ափերում, պարարտ մի հող,

մոր և մանկան լաց ու օրոր,

քարից` կոթող, ծովից` կաթիլ,

արևից` լույս, հավատքի հույս:

10.04. 2012թ. Երևան