• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սեբաստացիները <<Գոլդեն Թուլիփ>> -ում

 

Ապրիլի 6-ին, ժամը 18:00 –ին <<Գոլդեն Թուլիփ>> հյուրանոցային համալիրում տեղի ունեցավ հայ կոմպոզիտորների մանակապատանեկան ստեղծագործությունների ձայնասկավառակի շնորհանդեսը, որին մասնակցում էին մի խումբ կրթահամալիրցիներ: Միջոցառման ընթացքում մեծ ոգևորությամբ լսեցինք և վայելեցինք հայ անվանի կոմպոզիտորների ստեղծագործությունները: Վերջում տեղի ունեցավ ձայնասկավառակների փոխանակում, մենք էլ կրթահամալիրի կողմից նախաձեռնության հեղինակ Անահիտ Ներսիսյանին նվիրեցինք <<Ամանորյա երգերի ժողովածու>> հեղինակային ձայնասկավառակը և սովորողների ձեռքերով պատրաստված կավե ամանի մեջ աճեցված մանուշակ: