• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հոգևոր բարեպաշտական արարողություններ` Հոգեհանգիստ

 

 

       Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում կան հոգևոր բարեպաշտական մի շարք արարողություններ` մոմավառություն, տնօրհնեք, մատաղ: Դրանցից մեկն էլ հոգեհանգստյան արարողությունն է: Անունն արդեն իսկ մեզ  հուշում է. հոգիների հանգստության համար կատարվող ծիսական արարողություն: Հայ առաքելական եկեղեցում տարին հինգ անգամ, տաղավար, մեծ տոների, Ս. Ծնունդ, Ս. Զատիկ, Վարդավառ, Աստվածածնի վերափոխում և Խաչվերաց,  հաջորդ օրը  մեռելոց հիշատակի ոգեկոչման օր է: Մեռելոց օրերին բոլոր եկեղեցիներում Սուրբ պատարագի ավարտին տեղի է ունենում  հոգեհանգստյան ընդհանուր կարգ, շատերը այդ օրերին  քահանաների ուղեկցությամբ այցելում են իրենց հարազատների շիրիմներին և գերեզմանոցներում կատարում գերեզմանօրհնեքի կարգ: Մենք հիշում ենք կյանքից հեռացածներին, մեր աղոթքներում խնդրում  աստծուն, որ ննջեցյալների հիշատակը հավերժ լինի, աղոթում ենք` նրանց բերելով հավիտենական կյանքի ավետիսը:  Հիշելով և աղոթելով մեր հարազատների, հանգուցյալների հոգիների հանգստության համար` Բարձրյալից հայցում ենք նրա գթառատ ողորմությունը: Բացի վերոնշյալ օրերից, մենք կարող ենք հոգեհանգստյան պաշտոն կատարել նաև ննջեցյալի մահվան տարելիցին: