• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

ԼԵՌԱՆ ԱՂՈԹՔԸ

Օ՜,  ո՛չ  դու  չե՛ս  լսել  երբեք  տրտունջը  իմ

Ո՛չ  հոգնության,  ո՛չ  չար  հերյուրանքի  հանդեպ,

Թեկուզ  իջել  են  ծանր,  օրհասական  ամպեր,

Իմ  ուսերին  խոնջած  և  անտերունչ  շնչին...

 

Ինձ  չի՛  ընկճել  երբեք  և  ո՛չ  մի  ծանր  քար,

Եւ  ո՛չ  մի  սև  կոշկոճ` ընկած  խոփիս  առջև,

Ես  չեմ  շեղվել  երբեք,  երբեք  ետ  չեմ  դարձել`

Ակոսներից  երկար,  և՛  քարքարոտ  և՛  դար:

 

 

Ես  չեմ  շեղել  երբեք  հերկն  հայրենի  խոհի,

Եւ  հանդուրժել,  որ  բյուր  սերունդների  հերկած

Հին  գրքերում  մնա  անգամ  չնչին  մի քար`

Նետված   օտար  ձեռքով,  որ  խարանե  ուղին...

 

Ե՛վ  մառախուղ  և՛  մեգ,  և  կողմերից  օտար,

հռնդալով  թռչող  ոչ  ընչաշունչ  քամի,

Ե՛ւ  վայրենի  վրեժ  դժնի  բարեկամի,

Ե՛վ  ոսոխի  ժանիք  արյունոտած:

 

Հեղեղատներ`  հանկարծ,  հայրենական  հողի,

Անդաստաններն  համայն  հեղեղատող,

Չեն  ընդհատել  երբեք  այս  տքնությունն  անդուլ,

Հազարամյա   արյամբ  սրբագործված  խոհի...