• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հայ ժողովրդի կազմավորումը` ավանդազրույցներ

 

 

            Հայ  ժողովրդի  կազմավորման   հարցը  հայ   պատմագրության  ամենախրթին  և դեռևս  իր վերջնական  լուծմանը   կարոտ  խնդիրներց  մեկն է:  Չնայած  վերջին  տարիներին  հայ  ժողովրդի   կազմավորման  հարցի  վերաբերյալ  կուտակվել  է  մեծ  քանակությամբ  փաստական  նյութ,  այնուամենայնիվ,  այն  իրենից   ներկայացնում է   բավականին  դժվարահարույց   մի  խնդիր:  Հայ  ժողովրդի  կազմավորման  վերաբերյալ  մեզ  են  հասել  երեք   ավանդազրույցներ,  որոնց  մասին  կներկայացնեմ   ամփոփ,  ահա հենց  դրանք  էլ   հանդիսանում են   այդ  հարցի  վերաբերյալ  գրավոր  կարևոր  սկզբնաղբյուրներ:  Դրանք են.

Հայկական  ավանդազրույց

Այն  մեզ  է  հասել  իր  երկու  տարբերակներով,  մեկը`  5-րդ  դարի  հայ  պատմիչ   Խորենացու  <<Հայոց  պատմություն>>  աշխատության  մեջ,  իսկ  մյուսը  7-րդ  դարի  հայ  պատմիչ  Սեբեոսի  <<պատմություն>>  աշխատության  մեջ:  Ըստ  հայկական ավանդազրույցի  Բաբելոնյան   անհաջող  աշտարակաշինությունից  հետո  Հայկը  չցանկանալով  ենթարկվել  աշխարհի առաջին  բռնակալ Բելի  տիրապետությանը` Բաբելոնում  իր  Արամանյակ  որդու  ծնվելուց  հետո,  իր  որդիների,  դուստրերի և ընդոծինների  հետ  միասին  գնում է  դեպի  հյուսիս,  դեպի  Արարադի  երկիրը:  Նա  սկզբում  բնակություն է  հաստատում մի  լեռան   ստորոտին,  ուր  կառուցում  է մի  բնակավայր  և  այն  նվիրում   իր  թոռանը` Կադմոսին (ենթադրելի է, որ դա  Կորդուքի  լեռների   տարածքն է, քանի որ  հին  հայկական  Կադմեա  տուն  գավառը  գտնվել  է այդ  տարածքում)  այստեղից  նա  շարժվում  է  դեպի   հյուսիս- արևմուտք և   բնակություն  հաստատում  մի  դաշտավայրում,    ուր  նա  կառուցում է  մի  գյուղ,  որն իր  անունով  կոչում է  Հայկաշեն,  իսկ  դաշտավայրը  կոչում է   Հարք,  այսինքն  այստեղ  ապրում են  հայրերը:  Բելն  իմանալով  Հայկի  անհնազանդության  մասին,  իր  որդիներից   մեկի  գլխավորությամբ  մի  պատգամավորություն է  ուղարկում  դեպի  Հայաստան  և  Հայկին  առաջարկում, որպեսզի  նա ետ  վերադառնա  Բաբելոն  և  բնակություն   հաստատի իր  տիրապետության ցանկացած  շրջանում,  սակայն  Հայկը  մերժում է  Բելի  առաջարկը:  Բելը  մեծ  զորաբանակով  շարժվում է  Հայաստան: Ինչպես  Մովսես  Խորենացին է վկայում,  աղի  ջուր  և  մանր  ձկներ  ունեցող  ծովակի   ափին  (Վանա  լիճ) տեղի  է  ունենում  ճակատամարտ  Հայկի   և  Բելի զորաբանակների  միջև: Ձգելով  լայնալիճ  աղեղը  և  արձակելով  իր  երեքթևյան  նետը`  Հայկը  պատռում է  Բելի  բրոնզեպատ  սաղավարտը,  գետին  տապալում  նրան  և  փախուստի  մատնում նրա  զորաբանակին:   Մինչև  վերջին  ժամանակները,  Խորենացու  մոտ  հիշատակվող  լայնալիճ  աղեղ  արտահայտությունը  մեկնաբանվել  է զուտ  փոխաբերական իմաստով,  ոչ ոք  չէր  հավատում, որ  Հայաստանում  իրոք  կարող  էին  գոյություն  ունենալ  լայնալիճ  աղեղներ:  Սակայն  հնագիտական   պեղումները  և  ժայռապատկերային  ուսումնասիրությունները ցույց  տվեցին,  որ Հայաստանում իրոք  եղել են  լայնալիճ  աղեղներ:  Դրանք  ունեցել են մարդաբոյ  հասակ  170-200 սմ. բարձրությամբ:  Աղեղնափայտը  պատրաստվել է  լիբանանյան  մայրի  ծառատեսակից,  որը  աճեցվել է    Արարատ  լեռան  փեշերին: Աղեղնալարը  պատրաստել են  կենդանիների,  հատկապես  եզան  առջև  ոտքերց  մինչև  հետևի ոտքերը  ձգվող  ջլից,  որը   աղաջրի  մեջ   մշակելուց  հետո  դարձել  է  ավելի   պինդ  և  առաձգական  քան մետաղալարը:  Հայկակա ն  նետերը  եղել  են  եռաթև:  Նետակալներն  ամենայն  հավանականությամբ պատրաստվել  են  երկաթից, քանզի  հակառակ  դեպքում այն  չեր  կարող  պատռել  բրոնզեպատ  սաղավարտը:  Իսկ  դա  նշանակում է, որ  Հայկին  և  նրա  զորաբանակին  հայտնի  է  եղել  ոչ  միայն  նետ  ու  աղեղ  զենքը,  այլև  երկաթի  պատրաստման  տեխնոլոգիան,  մի  բան, որ   անծանոթ  է  եղել  Բելին: Ռազմական տեխնիկայի   պատմության  մեջ,  Հայկն  իր  բանակը  առաջին  անգամ  դասավորում է սեպաձև, եռանկյունաձև :  Հաղթանակից  հետո  Հայկը  ճակատամարտի  վայրը  իր  անունով  կոչում է  հայոց  ձոր,  ժողովրդին`  հայեր,  երկիրը`Հայկք, հետո  Հայք:  Հայկի  հրամանով  Բելի  դիակը  զմռսվում  և  դրվում է մի  բարձրադիր  վայրում`  ի տես  իրենց  կանանց  և  երեխաների:  Հայկը  այդ  վայրը  կոչեց  գերեզմանք:  Ըստ  հայ  նշանավոր   հայագետ  Ղևոնդ   Ալիշանի,  Հայկի   և  Բելի  ճակատամարտը  տեղի  է  ունեցել  մ.թ.ա. 2492թ. Օգոստոսի 11-ին:  Ենթադրելի է, որ  ճակատամարտի  հաղթանակի  հետ  է  կապված  Վանա  լճի  (վանել)  և  Ախթամար կղզու (հաղթել) անվանումների  առաջացումը:

ՎՐԱՑԱԿԱՆ  ԱՎԱՆԴԱԶՐՈՒՅՑ

Այս  ավանդազրույցը  մեզ  է  հասել  11-րդ  դարի  վրաց  պատմիչ  Լեոնտիի  Մրովելիի          << Վրաց  թագավորների  և  տոհմերի  ու  նախահայրերի  պատմությունը>>  աշխատության  մեջ:  Ըստ  վրացական  ավանդության  հայերի  նախահայր  Հայոսը,  վրացիների  նախահայր  Քարթլոսը,  Եգերների  (աբխազներ) նախահայր Եգրոսը,  Աղվանների  նախահայր`  Ռանոսը, ինչպես  նաև  կովկասյան  մի շարք ժողովուրդների  նախահայրեր,  սերում  են,  առաջացել  են  Հաբեթի  ծոռ  Թորգոմ  նահապետից  և  ի  սկզբանէ  խոսել  են  հայերեն:  Բաբելոնյան  աշտարակաշինությունից  հետո  Կովկասյան  ութ  եղբայրները,  ապստամբություն են  բարձրացնում  աշխարհի  առաջին  բռնակալ  Նեվրովթի  դեմ  և  Արարատ  լեռան  ստորոտին  տեղի  ունեցած  ճակատամարտում  պարտության  մատնում  նրա  զորաբանակին,  սպանում  նրան:  Հաղթանակից  հետո,   կովկասյան  եղբայրները,  որ  նախապես  բնակվում  էին  Արարատի  տարածքում (խոսքը  վերաբերում է Կորդուքի  Արարդու  լեռանը):  Հետագայում  սփռվում են   և  տարածվում  Սև  և  Կասպից  ծովերի  միջև  ընկած  շրջանում:  Վրացական  ավանդությունը  ընդունում է Հայոսի,  որպես  հայ  ժողովրդի  նախահոր  ավագությունը:  Այդ պատճառով  էլ   սփռման  ժամանակ Հայոսին բաժին է  ընկնում   իր  հոր`  Թորգոմի  երկիրը,  այն է  հայկական  բարձրավանդակը:

ՀՈՒՆԱԿԱՆ  ԱՎԱՆԴԱԶՐՈՒՅՑ

Այս  ավանդազրույցը  մեզ  է  հասել  մ.թ.ա.   առաջին դարի   հույն  պատմիչ  Ստրաբոնիի <<Աշխարհագրություն>>   աշխատությամբ,  որը  հայտնի   է նաև  արգոնավորդների  առասպել  անունով:  Ըստ  այդ  ավանդազրույցի  մ.թ.ա.  11-10-րդ  դարերում  50  արգոնավորդներ  Արգո  նավով,  որոնց  թվում էր  նաև  հունական  դիցաբանության  հերոս  Հերակլեսը,  Հունաստանի  Թեսալիա  մարզի   կառավարիչ  Յասոնի   գլխավորությամբ   դուրս  գալով  Հունաստանից  և  անցնելով  Հելեսպոնտոսը (Բոսվորի  և  Դարդանելի  նեղուցները  միասին  վերցրած) , Սև  ծովով  ուղևորվում  են  Կաղքիս`  ոսկե   գեղմի  հետևից:  Արգոնավորդների մեջ  է եղել  նաև  Թեսալիա  մարզի  Արմենիոս   քաղաքի  բնակիչ  Արմենիոսը,  որը  արգոնավորդների  հետ  եղել է   Կողքիսում, Վիրքում,  Աղվանքում  և  Հայաստանում:   Ըստ  հունական ավանդության  նա համարվում է   հայերի  նախահայրը:  Հունական   ավանդությունը  ստեղծվել  է    մ.թ.ա.  4-րդ  դարում:  Ալեքսանդր  Մակեդոնացու  արշավանքների  ժամանակ`   նպատակ  ունենալով  գաղափարական   հիմնավորում   տալ  Մակեդոնացու  նվաճումներին  արևելքում, Հույներն իրենցով  էին   բացատրում  ոչ  միայն  հայերի,  այլև  պարսիկների,  հնդիկների  և  արևելյան  մի  շարք   այլ   ժողովուրդների  ծագումնաբանությունը: