• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Աղոթենք միասին

 

Ապաշխարության  և  ներման  գաղափարն  է  հնչում  մեծ  պահոց  ամբողջ  շրջանում,  թե  եկեղեցական  արարողությունների  ժամանակ  և  թե  ամենօրյա  կյանքում: Եկեղեցական  արարողությունները  մեզ առիթ  են  ընձեռում  ներելու  միմյանց, ինչպես  նաև  նրանց,  ում  սիրում ենք: Մեծ  պահքի  ընթացքում  պետք  է  մաքրվենք  ինչպես  մարմնով,  այնպես  էլ  հոգով:  Յուրաքանչյուր  մարդու  հետ մեր  հարաբերությունները  պետք  է  նորովի  կառուցվեն,  վերափոխվեն`  բացառեն  նախանձն  ու  չարակամությունը: