• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սեմինար-պարապմունքը հայոց լեզվի և գրականության ուսկենտրոնում

Հայոց լեզվի և գրականության ուսկենտրոնի այսօրվա սեմինարի թեման ուսումնական նախագծերի ղեկավարումն էր.  վարում էր Հասմիկ Ղազարյանը: Թեման ներկայացվեց երկու մասով:

Առաջին մասում նա պատմեց միջին դպրոցում իրականացվող ուսումնական նախագծերի մասին՝ շեշտը դնելով «Քննարկում-նախագիծ» թեմայի վրա: Նա մանրամասն ներկայացրեց դասարանում քննարկում կազմակերպելու իր փորձը, որի արդյունքում ստեղծվել են նաև կայքի նյութեր:

Երկրորդ մասում Հասմիկ Ղազարյանը ներկայացրեց Ավագ դպրոցում սովորողների կողմից իրականացվող ուսումնական նախագծեր: Այս հատվածում նա  լսարանի ուշադրությունը հրավիրեց թարգմանության վրա` որպես ուսումնական նախագիծ:

Խոսելով ուսումնական նախագծերի խնդիրների, միջառարկայական կապերի, ինչպես նաև կրթահամալիրի ծրագրերի հետ դրանց կապի մասին՝ ամփոփեցինք սեմինար պարապմունքը: