• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ինչպես պատրաստել հայկական տոնական Ղափաման

Վերցնել միջին չափի դդում, լավ լվանլ, գլխիկը կլորավուն կտրել` որպես կափարիչ օգտագործելու համար: Ճաշի գդալով հեռացնել միջուկն ու սերմերը: Միջուկն առանձնացնել սերմերից, մանր կտրատել, ավելացնել խաշած բրինձ, չամիչ, մանր կտրատած խնձոր, դեղին սալոր կամ սալորաչիր, շաքարավազ, մեկ բաժակ ծեծած ընկույզ կամ նուշ, աղ դարչին եւ լավ խառնել:Այնուհետեւ դդումի պատերին ներսի կողմից յուղ քսել եւ այդ խառնուրդով լցոնել դդումը: Այնուհետեւ փակել դդումից կտրված կափարիչով: Լցոնած դդումը դնել յուղ քսած թիթեղի վրա եւ եփել ջեռոցում մինչեւ պատրաստ լինելը:



Այնուհետեւ հանել ջեռոցից, բացել կափարիչը, դնել մի մեծ կտոր կարագ եւ կափարիչը նորից փակել: Կտրատել ու մատուցել:

Բարի Ախորժակ