• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մի փոքր էլ` իմ մասին

 

   Ողջույն: Ես յոթ տարեկան Աբգարյան Էլենն եմ: Սովորում եմ աշխարհի ամենալավ դպրոցում ու լավ եմ սովորում: Ամենաշատը սիրում եմ նկարչությունը, որը նաև իմ ընտրության առարկան է: Բացի այդ, ես նկարչություն եմ պարապում ընկեր Կարենի մոտ: Հաճախում եմ նաև կարատեի խմբակ: Վերջերս էլ գոտու քննություն եմ հանձնել ու ստացել իմ առաջին սպիտակ գոտին: Մի անգամ ընկեր Տաթևը մայրիկիս ասաց, որ ես կդառնամ նկարչուհի-սենսեյ, բայց անկեղծ ասած, ես նկարչուհի- դասվար եմ ուզում դառնալ: Սիրում եմ նաև գիրք կարդալ: Արդեն օգտվում եմ մեր Տիգրան Հայրապետյանի անվան գրադարանից: Չեմ սիրում ուրիշների ասածները անել: Չեմ սիրում, երբ ինձ ստիպում են հաց ուտել, կամ իմ չսիրած հագուստը հագնել: Սիրում եմ , երբ մարդիկ իրենց սեփական կարծիքն են ունենում ու չեն վախենում դրա մասին խոսել: Սիրում եմ իմ խաղալիք ձիուկը, բայց չեմ սիրում, երբ քնած ժամանակ` երազիս, այն կենդանանում է: Դա ինձ շատ է վախեցնում: Ուզում եմ շուտ մեծանալ ու իսկական փերի դառնալ: