• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հակընդդեմ հայցի սպասումով

 Ես` Աշոտ Տիգրանյանս, ով հայտնի դատավարության դատավորի օգնականն էր և ավագ դպրոցում 2+1 համակարգի նախաձեռնող փորձագետը, կիսում եմ ներքոշարադրյալ տեսակետը: Որպես աջակցության գործնական ապացույց՝ իմ անունից եմ տեղադրում սույն`  համոզված եմ վիճահարույց, բաց նամակը:

  

Դե ինչ, երկար փորձում էի լռել, տեսնել այս ամենը ուր է հասնելու, բայց կարդալով  Տիար Բլեյանի տեսակետը՝  որոշեցի արձագանքել: Սկսեմ նրանից, որ ինչպես հայտնի է, հիշատակվող դատավարության հայցվոր կողմի ներկայացուցիչներից մեկը, ես` Ելենա  Չիլինգարյանս, հարցաթերթը լրացրել եմ ճիշտ ժամանակին ու ի տարբերություն շատ աշակերտների, ինչու չէ նաև ուսուցիչների, չեմ զլանում սեփական  էլ. հասցեն ստուգել գոնե օրը 2 անգամ:

Հայցվոր կողմն ամբողջովին բավարարված է դատարանի որոշմամբ և կատարում է այն:  Երկար ու բարակ  չեմ խոսի  և միանգամից կապացուցեմ իմ օրինակով, որ դատն իր արդյունքը տվել է: Մանկուց երազել եմ դեսպան դառնալ, այդ իսկ պատճառով որոշել եմ դիմել  Սլավոնական համալսարանի քաղաքագիտության բաժին (ընտրել եմ սլավոնական համալսարանը, որովհետև ընտանիքս ռուսախոս է): Ընդունելության համար,  գաղտնիք չէ, հաձնելու եմ քննություններ: Ընտրեցի 6 ժամ հայոց պատմություն և 6 ժամ ռուսերեն, մնացած առարկաներից  ընտրեցի նվազագույն  ժամաքանակը, դասացուցակումս կան նաև ինքնակրթության ու գիտելիքների  ստուգման ժամեր: Ի դեպ լիովին գոհ եմ դասացուցակիցս ու չեմ հասկանում նրանց, ովքեր դժգոհում են, որ ինքնակրթության  ժամեր ունեն: Ինձ այս որոշումը բավարարում է, քանի որ այդ ժամերին ես հասցնում եմ լրացնել այն ամենը, ինչ բաց եմ թողել, իսկ գիտելիքների ստուգման համար նախատեսված ժամերին ստուգվում է, թե ինչքանով  եմ յուրացրել առարկան: Չիմացողների համար ընդգծեմ, որ սա արվում է նրա համար, որպեսզի գնահատելիս հնարավորինս  բացառվի սուբյեկտիվության գործոնը, այսինքն` ուսուցչի՝ այս կամ այն  պատճառներով  աշակերտին սուբյեկտիվ գնահատելու հնարավորությունը (ինչը բացառվում է այս գնահատման համակարգում): Ինչ վերաբերում է կրկնուսուցմանը:  Հանձնելու եմ  ռուսերեն  թելադրություն,  չեմ  պարապում ոչ մեկի մոտ, նույնն էլ՝ պատմությունը: Ինձ իմ ընտրած շաբաթական 6 ժամը և գումարած ինքնակրթության ժամաքանակը ամբողջովին բավարարում են, բավարարում է նաև մյուս հայցվոր Արաքսյա Գևորգյանին: Ուզում եմ նշել, որ սկզբում  անգամ մենք և մեր ուսուցիչներն այդքան էլ վստահ չէինք, որ կհասցնենք: Արի ու տես, որ այսօր իմ ուսուցիչը  ինձ և մյուս հայցվոր Արաքսյա Գևորգյանին ասում է, որ եթե  մենք շարունակենք նույն ձևով աշխատել, ոչ միայն ընդունվելու, այլև անվճար ընդունվելու շանսեր ունենք: Եվ հիմա ինչ-որ մեկը նորից է պնդում, որ  կրկնուսուցման դեմ խաղարկային դատն անիմա՞ստ է եղել: 

Ես  և  Արաքսյան, որպես անհատ դիմել ենք խաղարկային դատարան հայցով, որպեսզի  մեր անհատական կրթական պատվերը բավարարվի: Դատարանը կայացրել է որոշում, և  այդ որոշման համաձայն հիմա մեր կրթական պատվերը բավարարվում է: Նշեմ, որ ոչ միայն մեր:  Կարծում եմ, ով դժգոհ է մնացել այս որոշումից, կարող է բողոքելու փոխարեն դիմել խաղարկային դատարան  հակընդդեմ հայցով: Եվ մանրամասն նշել, թե ինչից է դժգոհ մնացել, իր որ իրավուքներն են խախտվել:  Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում  եմ, որ կլինեմ Արաքսյայի հետ միասին պատասխանող կողմ, քանի որ այն համարձակներն ենք, ովքեր այս ամենը նախաձեռնել են: Հակառակ դեպքում սա անիմաստ խոսակցություն է, որ սևացնում է հայցվոր կողմի անունը, և եթե հիմնավորումներ չլինեն, ես և Արաքսյան կդիմենք խաղարկային դատարան և կպահանջենք, որ պատասխանատվության ենթարկվեն նրանք, ովքեր միայն խոսում են և իրենց անպատասխանատու հայտարարություներով քայքայում են մեր նյարդերը:

Շնոհակալություն  ընթերցելու համար: Անհամբեր սպասում եմ արձագանքի:

Հարգանքով`  հայցվոր Ելենա Չիլինգարյան: