• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կաղանդին նվիրված շարք: Ներկայացնում է Գիտակների ակումբը: Ով է իրականում Ձմեռ պապիկը

  Այս շարքը նվիրված է լինելու Ամանորի ծիսակարգին և այդ ծիսակարգի բաղադրիչներին: Հետագա նյութերում կներկայացվի Ամանորյա տոնակարգը, տարբեր ազգագրական շրջաններում նշելու ձևերը, տոնական ուտեստները, խաղերը, երգերն և այլն: Առաջին նյութում, Ձեզ կներկայացվի փոքրիկ պատմական ակնարկ, կապված Ձմեռ պապիկի գաղափարաբանության հետ: Նոր Տարվա խորհրդանիշ է նաև  Ձմեռ Պապին, ինչը Հայաստանում կրկին առնչվում է հնագույն ժամանակների հետ, և հայկական երևույթ է: Դեռևս վաղ շրջանում դիմակներով հանդես գալը, երեխաներին զվարճացնելն ու նրանց նվերներով ուրախացնելը նշանավորվում էր առանձին տոնակատարությամբ` Բարեկենդանի խրախճանքներով: Մեծն Պապուկի (Ձմեռ Պապիկի մեկ այլ անվանում) տոնը,  անվանվում էր Մեծն Ս. Պարթևի օր, և երեխաների ամենասիրած տոնակատարություններից մեկն էր: Նշվում էր Ս. Սարգսի տոնին հաջորդող օրերից մեկի ժամանակ: Երբ խրախճանքն իր գագաթնակետին էր հասնում , ընտանիքի մեծը գաղտնի դուրս էր գալիս և որոշ ժամանակ անց ներս էր մտնում` գլխին դրած սրածայր «քոլոզ», ձեռքին ` մեծ գավազան, դեմքին` բրդից սարքած բեղեր և մորուս, իսկ կռնակին` ոչխարի մորթի և մեծ տոպրակ` մեջը երեխաների համար խաղալիքներ, քաղցրավենիք: Նա բաժանում էր նվերները երեխաներին, իսկ մեծահասակներին հրամցնում մի-մի բաժակ կարմիր գինի` ասելով` «Եկավ Մենծ Պապուկը, հազար բարով Բարեկենդանը»: Եվ այդ օրվանից  Սահակ Պարթևի տոնից անմիջապես հետո սկսվում էին Բարեկենդանի խրախճանքները: Կա մի տեսակետ ևս, համաձայն որի, կեսգիշերի ցանկալի հյուրի` Կաղանդ պապի կերպարի հիմքում ընկած է Զմյուռնիա քաղաքի Սուրբ Նիկողայոս Սքանչելագործ հայրապետի կերպարը: Նիկողայոսը ծնվել է  280 թվականին, Փոքր Ասիայի Լիկիա նահանգում: Մեծահարուստ, բարեպաշտ և բարեգործ ընտանիքի զավակ էր: Մանկուց կրթվելով Ավետարանի պատգամներով` ապրել է բարեկրոն քրիստոնյայի կյանքով: Իր ամբողջ կյանքի ընթացքում նա հավատարմորեն հետևել է ավետարանական այս պատգամին.<<Եթե կամենում ես կատարյալ լինել, գնա, վաճառիր քո ունեցվածքը և տուր աղքատներին>>(Մատթ. ԺԹ 21): 1087 թվականին, Իտալիայի Բարի քաղաքում, սբ. Նիկողայոսի անվամբ կառուցվել է փառավոր մի տաճար, ուր ամփոփված են նրա նշխարները: