• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վալսի հնչյունների ներքո

 Լույսի ու բարու մշտական բնակատեղի ու հյուրընկալ տուն է կրթահամալիրի մարմարյա սրահը, որտեղ ամեն առավոտ դասերը սկսվում են ավանդական երգ ու պարի, տերունական աղոթքի ու նախորդ օրվա հաջողությունների ամփոփումից հետո:

Այնքան հաճելի լիցքեր են փոխանցում այդ տասը րոպեները, որ անպայման հավատում եմ թե´ օրվա բարի սկզբին ու թե´ ավարտին, իսկ ընթացքը, պարզ է,  նույն բարուն ու լույսին հավատարմության խոստովանություն:  

Այսօր լույսընդբարիի արարողությունը սովորականից ավելի տպավորիչ էր: Ավագ դպրոցի սաները մարմարյա սրահում վալս էին պարում: Վարակիչ էր նրանց տրամադրությունը, աչքերի փայլն ու շարժումների երազկոտությունը: Ուրիշ էին նաև իրենց նայող իմ աչքերը, որովհետև առաջին անգամ զգացի, թե ինչքան հասուն են ու ասելիքով  լեցուն նրանք:

Շնորհակալություն օրվա բարի սկզբի համար: Վստահ եմ, ձեր փոխանցած լիցքերը կբաբարերեն ամբողջ օրվա ընթացքում: