• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

ԴիջիԹեք` Տոն Տեխնոլոգիական Հայության Համար

Սիրովտեղեկացնումենքձեզ, որ այս տարի ամենամյա տեխնոլոգիական միջազգային ԴիջիԹեք ցուցահանդեսը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի7-9-ը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Ցուցահանդեսին կմասնակցեն հայաստանյան, սինգապուրյան, թայվանական, ռուսական և այլ երկրների շուրջ 110 ընկերություններ` իրենց բջջային կապի, ինժեներական, ծրագրավորման, բիզնեսի ավտոմատացման, համակարգչային գրաֆիկայի և այլ տեխնոլոգիական վերջին ձեռքբերումներով ու լուծումներով:  Մասնակից ընկերությունների թվում են` VivaCell-MTS, Ucom, Maxtronic, Unicomp, Microsoft, GNCAlfa, Redinet, Synopsys, X-Art, Instigate, ArmSoft, Epygi, Yetri, Enterprise Incubator Foundation, Nork, National Instruments, Innovative Solutions, Ovak Technologies, Rafa Solutions, Olymp Engineering, Bitlis-MEN, Pegasus Logic, Integrator, Sci.-Ind. Bio Art, Ani Test, Samara State Aerospace Research University, ST Kinetics, Radiophysics Research Institute, Engineering starts in High-school, IP Protection legal firm, Safety Accounting, Dizozavr, Lux Brok, Museum of Science & Technology, Busineess sector, Project Integration, Seven Smarts, Flex Ap, Henry Radio, Interactive World, Viasphere Technopark, Cambric և այլն:

Ոլորտին առնչվող  կրթական ծրագրերը ցուցահանդեսում ներկայացրեցին Հայաստանի պետական ճարտարագիտական (պոլիտեխնիկ), Հայ-ռուսական /Սլավոնական/, Հայաստանի Ամերիկյան և Եվրասիա միջազգային համալսարանները, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդները, Ֆինանսաբանկային քոլեջը և այլ կրթական հաստատություններ:

Այս տարի առանձին տաղավարով ցուցահանդեսում կներկայանա նաև Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը:

Այս տարի ցուցահանդեսի ընթացքում ձեզ սպասվում են հետևյալ նորությունները և կից միջոցառումները`

  • ՏՏ աշխատանքի տոնավաճառ – Տեխնոլոգիական ոլորտում աշխատելու ցանկություն ունեցողները հնարավորություն կունենան տեղում ծանոթանալ գործատուի հետ և գտնել աշխատանք տեղեկատվական տեխնոլոգիաների  ոլորտում:
  • The World of Engineering – 30 հայկական և մի շարք միջազգային ճարտարագիտական ընկերությունների հանդես կգան տարբեր ծառայություններով և լուծումներով` արտադրական պրոցեսների ղեկավարումից և ավտոմատացումից մինչև ուսումնական լաբորատոր ստենդերի մշակում:
  • Open Game Contest – «Բաց խաղ» համակարգչային խաղերի մրցույթում հայտարարագրված խաղերի ցուցադրություն
  • ArmRobotics – Հայաստանի ռոբոտների բաց առաջնության մասնակից ռոբոտների ցուցադրություն
  • DigiTec Startup հատված – Ցուցադրվում են նորաստեղծ ընկերություններ և նորարարական  լուծումներ

ԴիջիԹեք ցուցահանդեսի հարգելի այցելուներ, դուք կարող եք նաև հետևել ցուցահանդեսի հետագա զարգացումներին, կիսվել ձեր խորհուրդներով և առաջարկներով Facebook սոցիալական ցանցի մեր էջում