Հովհաննես Թումանյանը մեկն էր այն երջանիկներից, որոնց հոգեկան հմայքը, տաղանդի պարզությունը այնքան էր զորավոր, որ ճեղքում էր ամեն մի արգելք ու պատնեշ, հասնում էր ուրիշ արտերի խորքը, դառնում էր հանուր ու մարդկային:
Ե. Չարենց
Ապրում ենք թումանյանավարի, Թումանյանով: Գեղանկարիչ Մայիս Մխիթարյանն ասում է, որ եթե բոլորն ընկալում են Թումանյանին՝ նշանակում է՝ Աստված նրանց մեջ ներկա է:
Քոլեջի առաջին կուրսի սովորող Մարինա Հակոբյանը «Թումանյանը կինոարվեստում» թեմայով հետաքրքիր հետազոտական աշխատանք է կատարել և մի փաթեթով փորձել է ներկայացնել Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված ֆիլմերն ու մուլտֆիլմերը: