• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ուսումնական ժամերգության կազմակերպման կարգ

Ամեն ուրբաթ՝ ժամը 9։00-9։15, տեղի ունեցող ուսումնական ժամերգություն ընդհանուր պարապմունքը (այսուհետ` պարապմունք) նախատեսված է կրթահամալիրի ուսումնական օրացույցով։ 

  • Պարապմունքի համակարգողը կրթահամալիրի ծեսերի լաբորատորիան է։
  • Պարապմունքի մասնակիցներն են կրթահամալիրի դպրոց-պարտեզների, միջին, ավագ դպրոցների, քոլեջի երգեցիկ խմբերը, հայրենագիտական ճամփորդության մեկնող խմբերը, կրթական փոխանակումների ծրագրի մասնակիցները, կրթահամալիրի հյուրերը, սովորողների ընտանիքի անդամներ, եկեղեցի եկած հավատացյալներ։ Պարապմունքին երբեմն միանում են հոգևորականներ, եկեղեցու այլ սպասավորներ։
  • Նախագծի պարապմունքների կազմակերպման պատասխանատուներն են՝
    • կրթահամալիրի դպրոցը, քոլեջը՝ ծրագրի ղեկավարը, երաժիշտը, կազմակերպիչը, 
    • կրթահամալիրի ստեղծագործական խումբը:
  • Պարապմունքի նախագծի մշակման պատասխանատուն՝  երաժիշտ-մասնագետը, մայրենիի ուսուցիչը, համակարգողը։
  • Բովանդակությունը որոշվում է կրթահամալիրի ուսումնական օրացույցով, եկեղեցական տոնացույցով, «Ուսումնական պատարագ» նախագծով։ Ծրագրում կարող են ներառվել՝
    • հոգևոր ծրագրային, նախագծային անհատական, խմբային երգեր, շարականներ, հատվածներ պատարագից,
    • հոգևոր ծրագրային, նախագծային  (անհատական, խմբային)  աստվածաշնչային, հոգևոր գրականության, շարականների  ընթերցումներ,
    • եկեղեցական տոնացույցի՝ տոների, ծեսերի շրջանակում հոգևոր բովանդակության երգեր, շարականներ, ընթերցումներ,
    • կրթահամալիրի ուսումնական օրացույցի շրջանակում հոգևոր բովանդակության երգեր, շարականներ, ընթերցումներ,
    • հոգևոր զրույցներ և ժամանակակից հոգևոր ընթերցումներ,
    • հոգևոր բովանդակություն ունեցող այլ ծրագրային և նախագծային նախաձեռնություններ:
  • Նախագծի մասնակիցները կատարվող նյութերը գիտեն բերանացի, անհրաժեշտության դեպքում ծրագրին հետևում են իրենց անհատական թվային գործիքներով։ 
  • Մասնակից խմբերը եկեղեցի են գալիս մինչև ժամը 9.00, առանց ուշանալու, մնում են մինչև վերջ, պարապմունքի ծրագրերն ունենում են իրենց անհատական թվային գործիքներում։
  • Մանկավարժական աշխատողը ժամերգությանը մասնակցում է դպրոցի ղեկավարի որոշած նախագծային խմբի, կամ դասարանի հետ:
  • Սովորողի մասնակցությունը հաշվառվում և գրանցում է դպրոցի էլեկտրոնային մատյանում։
  • Պարապմունքի ծրագիրը կայքում, սոցցանցի կրթահամալիրային էջում հրապարակվում է առնվազն երկու օր առաջ, համակարգողի հաստատումով: