Ամեն ուրբաթ՝ ժամը 9։00-9։15, տեղի ունեցող ուսումնական ժամերգություն ընդհանուր պարապմունքը (այսուհետ` պարապմունք) նախատեսված է կրթահամալիրի ուսումնական օրացույցով։
- Պարապմունքի համակարգողը կրթահամալիրի ծեսերի լաբորատորիան է։
- Պարապմունքի մասնակիցներն են կրթահամալիրի դպրոց-պարտեզների, միջին, ավագ դպրոցների, քոլեջի երգեցիկ խմբերը, հայրենագիտական ճամփորդության մեկնող խմբերը, կրթական փոխանակումների ծրագրի մասնակիցները, կրթահամալիրի հյուրերը, սովորողների ընտանիքի անդամներ, եկեղեցի եկած հավատացյալներ։ Պարապմունքին երբեմն միանում են հոգևորականներ, եկեղեցու այլ սպասավորներ։
- Նախագծի պարապմունքների կազմակերպման պատասխանատուներն են՝
- կրթահամալիրի դպրոցը, քոլեջը՝ ծրագրի ղեկավարը, երաժիշտը, կազմակերպիչը,
- կրթահամալիրի ստեղծագործական խումբը:
- Պարապմունքի նախագծի մշակման պատասխանատուն՝ երաժիշտ-մասնագետը, մայրենիի ուսուցիչը, համակարգողը։
- Բովանդակությունը որոշվում է կրթահամալիրի ուսումնական օրացույցով, եկեղեցական տոնացույցով, «Ուսումնական պատարագ» նախագծով։ Ծրագրում կարող են ներառվել՝
- հոգևոր ծրագրային, նախագծային անհատական, խմբային երգեր, շարականներ, հատվածներ պատարագից,
- հոգևոր ծրագրային, նախագծային (անհատական, խմբային) աստվածաշնչային, հոգևոր գրականության, շարականների ընթերցումներ,
- եկեղեցական տոնացույցի՝ տոների, ծեսերի շրջանակում հոգևոր բովանդակության երգեր, շարականներ, ընթերցումներ,
- կրթահամալիրի ուսումնական օրացույցի շրջանակում հոգևոր բովանդակության երգեր, շարականներ, ընթերցումներ,
- հոգևոր զրույցներ և ժամանակակից հոգևոր ընթերցումներ,
- հոգևոր բովանդակություն ունեցող այլ ծրագրային և նախագծային նախաձեռնություններ:
- Նախագծի մասնակիցները կատարվող նյութերը գիտեն բերանացի, անհրաժեշտության դեպքում ծրագրին հետևում են իրենց անհատական թվային գործիքներով։
- Մասնակից խմբերը եկեղեցի են գալիս մինչև ժամը 9.00, առանց ուշանալու, մնում են մինչև վերջ, պարապմունքի ծրագրերն ունենում են իրենց անհատական թվային գործիքներում։
- Մանկավարժական աշխատողը ժամերգությանը մասնակցում է դպրոցի ղեկավարի որոշած նախագծային խմբի, կամ դասարանի հետ:
- Սովորողի մասնակցությունը հաշվառվում և գրանցում է դպրոցի էլեկտրոնային մատյանում։
- Պարապմունքի ծրագիրը կայքում, սոցցանցի կրթահամալիրային էջում հրապարակվում է առնվազն երկու օր առաջ, համակարգողի հաստատումով: