• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բա էդքան հանգստանա՞լ կլինի

Գևորգյան Լիլիթ, 8-5 դաս.

Ես ուղղակի զարմանում եմ մեր ինտերնետի վրա: Կամ չգիտի, որ շատ հարկավոր է մեզ, կամ էլ որոշել է ինքն էլ հանգստանալ: Ասեմ, չեք հավատա. մեր ինտերնետը աշխատում է միայն տաք ու արևոտ եղանակներին, իսկ երբ տեսնում է ձյուն կամ անձրև է գալիս, դեռ ավելին` եթե նույնիսկ ամպամած է լինում, նա համառորեն կտրվում է իր աշխատանքից և վայելում իր համար նախատեսված անժամկետ արձակուրդը: Էլ չի մտածում`կայքում նյութեր ունենք թողարկելու,mail ունենք ստուգելու, նորություններ ունենք ծանոթանալու: Ոնց էլ չի հոգնում այդ երկարատև հանգստից: Բա այդքան հանգստանա՞լ կլինի: