• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Շնորհավոր Նոր տարի

2010թ. վերջին օրն է:

Օրերի հաջորդականության մեջ նա հերթական օրն է: Բայց ընդունված  է այն կարևորել, որպես 365 օրանոց մի փուլի ավարտ: Յուրաքանչյուր մարդ այդ փուլում ունեցել է և´ հաջողություններ, և´ անհաջողություններ: Փորձեք հիշել հաջողությունները և դրանց հասնելու ձևերը, որոնք կարող են վերաճել մեթոդի: Դրանք են կարևոր առաջ գնալու համար:

Անհոգ եղեք, ճանապարհին անհաջողություններն ու դժվարությունները իրենք իրենց կգան, և ամեն անգամ հաղթահարելու մի եղանակ կգտնվի: Վտանգավորն ընկնելը չէ, այլ` ընկած մնալը: Ի վերջո, հաջողության բերկրանքը մոռանալ է տալիս բոլոր դժվարությունները:
Շնորհավորում եմ բոլորիս Ամանորը և մաղթում, որ այս տարին լինի է´լ ավելի արդյունավետ ու հաջողակ յուրաքանչյուրիս ու բոլորիս համար: