• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հռետորական արվեստ

10-րդ դասարանի սովորողների կարողությունների առաջին ստուգում

                                                   Տեսական մաս

1.    Ապացուցե´ք, որ հռետորական գիտելիքներն ունեն գործնական նշանակություն – 15 միավոր

2.    Որո՞նք են խոսքի արդյունավետության գլխավոր պայմանները (պատասխանը հիմնավորե´ք) – 15 միավոր

3.    Դասակարգե´ք հռետորական խոսքի տեսակները հանրակրթական դպրոցի սովորողի և դասավանդողի տեսանկյունից – 20 միավոր

 

               Գործնական մաս (հրապարակային պատասխանը հունվարի 13-ին)

4.    Պահպանելով հռետորական խոսքի կառուցվածքային օրինաչափությունը  5 րոպեանոց ելույթ ունեցե´ք որևէ կենսական թեմայով – 25 միավոր

5.    Բեմադրե´ք  Դեմոսթենեսի և Ցիցերոնի երևակայական բանվեճը հանրապետական վարչակարգի պաշտպանության մարտավարության շուրջ – 25 միավոր

 Գնահատում

30-40 միավոր – 4; 41-50 – 5; 51-60 – 6; 61-70 – 7; 71-80 – 8; 81-90 – 9; 91-100 – 10

Կատարման ժամկետը 1 շաբաթ