Մասնակիցները նախակրթարանների դաստիարակներ էին, Սիամանթոյի անվան դպրոցի 5 տարեկանների նախապատրաստական դասարանի դասվար, աշխատանքի համար կրթահամալիր դիմած մասնագետներ: Նրանք 5 օր աշխատեցին կրթահամալիրում, եղան դպրոց-պարտեզներում, լողացին լողավազանում, տիկնիկներ պատրաստեցին, «Անտիվիրուս - Կոմիտաս» ծրագրի երգերը սովորեցին, ամառային օլիմպիադայի առաջադրանքներ կազմեցին…
Ճիշտ կլինի նրանց կարծիքներին ծանոթանալ:
Հնգօրյա աշխատանքի հաշվետվություն
Ծանոթություն վերապատրասման ծրագրին:
Ծանոթացում կրթահամալիրի ծրագրերին և բուկլետին, բուկլետի նվիրում ծանոթ մարդկանց:
Ուսումնական ֆիլմի դիտում՝ ռոդարիական մեկնաբանությամբ, վերլուծություն:
Ծանոթություն Ֆրենեի ինվարիանտներին, վերլուծություն, քննարկում:
Ձեռարվեստ /տիկնիկների նախագծում և ներկայացում/, աշխատանք համակարգչային paint ծրագրով
Ազգային երգ ու պար
Այցելություն Նոր դպրոց. դասը գնահատման ձևերի և գործիքների մասին էր:
Գործնական ստեղծագործական-երևակայական աշխատանքներ՝ ռոդարիական մեթոդաբանությամբ:
Կրթահամալիրում ստեղծված ֆիլմերի ուսումնասիրություն, քննարկում:
Դիդակտիկ նյութի քննարկում:
Առաջադրանքներ ամառային ընթերցարանի և օլիմպիադայի համար:
Ջաննի Ռոդարիի մեթոդներից Լիմերիքի կառուցում:
Մյուս բոլոր ծրագրերը պարտադիր կատարվել են /երգի ուսուցում, պար, ձեռարվեստ,/
Էլեկտրոնային գրադարանին ծանոթացում, գրանցում:
Աշխատանք էլեկտրոնային գրատախտակով:
Շնորհակալություն մեզ հիանալի մանկություն տեղափոխելու կամ կրկին մանկացնելու համար:
Լիլիթ Մնացականյան
Անմոռանալի, իմաստալից և զվարճալի օրեր
Մեր վերապատրաստումը տևեց 5 օր. 5 անմոռանալի, իմաստալից և զվարճալի օրեր, որոնց ընթացքում մենք սովորեցինք բազմաբնույթ ու բազմազան երգեր ու պարեր, հետաքրքիր խաղեր ու վարժություններ, կատարելագործեցինք մերտեխնոլոգիական հմտություններն ու կարողությունները և ամենակարևորը սովորեցինք աշխատեցնել մեր երևակայությունը, աբստրակտ մտածել, ստեղծագործել: Այցելեցինք Նոր դպրոց և Բ-4-ի դպրոց-պարտեզ, ծանոթացանք տարածքին և աշխատանքային մեթոդներին, լողացինք: Շատ եմ կարևորում նաև լողավազանների առկայությունը:
Հակոբյան Ռուզան
Սովորեցի աշխատել
Հնգօրյա ուսուցումը մի ամբողջ կրթության նման էր, որովհետև ամեն ինչ ճիշտ էր կազմակերպված` մեթոդներ, դրանց կիրառում, ստեղծագործական աշխատանք, հետաքրքիր ուսուցողական առաջադրանքներ, տեխնոլոգիա, լող: Շատ կարևոր մի բան սովորեցի` ճիշտ աշխատել: Ինչպես մեզ սովորեցրին` ճշտել խնդիրը, դրա անհրաժեշտությունը, գտնել լուծման արդյունավետ ճանապարհները:
Տպավորիչ և ուսուցանող էին կրթահամալիրում ստեղծված մեդիանյութերը` ֆիլմեր, ընթերցարաններ, երաժշտական հոլովակներ:
Մանկավարժական ընթերցանությունն էլ հետաքրքիր էր: «Դպիրը» ինձ համար հայտնագործություն էր:
Սիրով աշխատեցինք էլեկտրոնային գրատախտակով. հասկացանք, թե ինչ է նշանակում` կա մեդիա, կա կրթություն:
Երգն ու պարն էլ էր հրաշալի: Վերապատրաստման ցանկացած մասնակից, եթե կարևորում է այս կրթությունը, բավականին պատրաստված կգնա աշխատանքի, հեշտությամբ կիրականացնի այստեղ սովորածը, որովհետև վերապատրաստման ընթացքում ամեն ինչ հասկանալի էր մատուցվում:
Առանձնակի կուզեմ նշել միջավայրի մասին: Բարյացկամ, հաճելի, թեթև: Սպասել եմ, որ ժամը 13.00-ն գա:
Հաճելի, շատ օգտակար, ուսուցողական, անմոռանալի օրեր անցկացրինք:
Անտոնյան Նինա