• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նախակրթարանների ծրագրով ավարտվեց հերթական վերապատրաստումը

Մասնակիցները նախակրթարանների դաստիարակներ էին, Սիամանթոյի անվան դպրոցի 5 տարեկանների նախապատրաստական դասարանի դասվար, աշխատանքի համար կրթահամալիր դիմած մասնագետներ: Նրանք 5 օր աշխատեցին կրթահամալիրում, եղան դպրոց-պարտեզներում, լողացին լողավազանում, տիկնիկներ պատրաստեցին,  «Անտիվիրուս - Կոմիտաս»  ծրագրի երգերը սովորեցին, ամառային օլիմպիադայի առաջադրանքներ կազմեցին…

Ճիշտ կլինի նրանց կարծիքներին ծանոթանալ:

Հնգօրյա աշխատանքի հաշվետվություն

Ծանոթություն վերապատրասման ծրագրին:  

Ծանոթացում կրթահամալիրի ծրագրերին և բուկլետին, բուկլետի նվիրում ծանոթ մարդկանց:

Ուսումնական ֆիլմի դիտում՝ ռոդարիական մեկնաբանությամբ, վերլուծություն:

Ծանոթություն Ֆրենեի ինվարիանտներին,  վերլուծություն,  քննարկում:

Ձեռարվեստ /տիկնիկների նախագծում և ներկայացում/, աշխատանք համակարգչային paint ծրագրով

Ազգային երգ ու պար 

Այցելություն Նոր դպրոց. դասը գնահատման ձևերի և գործիքների  մասին էր:  

Գործնական ստեղծագործական-երևակայական աշխատանքներ՝ ռոդարիական մեթոդաբանությամբ:

Կրթահամալիրում ստեղծված ֆիլմերի  ուսումնասիրություն, քննարկում:

Դիդակտիկ նյութի քննարկում:

 Առաջադրանքներ ամառային ընթերցարանի և օլիմպիադայի համար:

  Ջաննի Ռոդարիի մեթոդներից Լիմերիքի կառուցում:

Մյուս բոլոր ծրագրերը պարտադիր կատարվել են /երգի ուսուցում, պար, ձեռարվեստ,/

Էլեկտրոնային գրադարանին ծանոթացում, գրանցում:

Աշխատանք էլեկտրոնային գրատախտակով:

Շնորհակալություն մեզ հիանալի մանկություն տեղափոխելու կամ կրկին մանկացնելու համար:

                                                                                        Լիլիթ Մնացականյան
Ան
մոռանալի, իմաստալից և  զվարճալի  օրեր

Մեր վերապատրաստումը տևեց 5 օր. 5 անմոռանալի, իմաստալից և  զվարճալի  օրեր, որոնց ընթացքում մենք սովորեցինք  բազմաբնույթ  ու բազմազան  երգեր ու պարեր,  հետաքրքիր խաղեր ու  վարժություններ, կատարելագործեցինք  մերտեխնոլոգիական հմտություններն ու կարողությունները և ամենակարևորը  սովորեցինք աշխատեցնել մեր  երևակայությունը, աբստրակտ մտածել, ստեղծագործել: Այցելեցինք Նոր դպրոց  և Բ-4-ի դպրոց-պարտեզ, ծանոթացանք  տարածքին և  աշխատանքային  մեթոդներին, լողացինք: Շատ եմ կարևորում նաև լողավազանների առկայությունը:

                                                                                                        Հակոբյան Ռուզան
Սովորեցի աշխատել

Հնգօրյա ուսուցումը  մի ամբողջ կրթության նման էր, որովհետև ամեն ինչ ճիշտ էր կազմակերպված` մեթոդներ, դրանց կիրառում, ստեղծագործական աշխատանք, հետաքրքիր ուսուցողական առաջադրանքներ, տեխնոլոգիա, լող: Շատ կարևոր մի բան սովորեցի`  ճիշտ աշխատել: Ինչպես մեզ սովորեցրին`  ճշտել խնդիրը, դրա անհրաժեշտությունը, գտնել լուծման արդյունավետ ճանապարհները:

Տպավորիչ և ուսուցանող էին կրթահամալիրում ստեղծված մեդիանյութերը` ֆիլմեր, ընթերցարաններ, երաժշտական հոլովակներ:

Մանկավարժական ընթերցանությունն էլ հետաքրքիր էր: «Դպիրը» ինձ համար հայտնագործություն էր:

Սիրով աշխատեցինք էլեկտրոնային գրատախտակով. հասկացանք, թե ինչ է նշանակում` կա մեդիա, կա կրթություն:

Երգն ու պարն էլ էր հրաշալի: Վերապատրաստման ցանկացած մասնակից, եթե կարևորում է այս կրթությունը, բավականին պատրաստված կգնա աշխատանքի, հեշտությամբ կիրականացնի այստեղ սովորածը, որովհետև վերապատրաստման ընթացքում ամեն ինչ հասկանալի էր մատուցվում:

Առանձնակի կուզեմ նշել միջավայրի մասին: Բարյացկամ, հաճելի, թեթև: Սպասել եմ, որ ժամը 13.00-ն գա:

Հաճելի, շատ օգտակար, ուսուցողական, անմոռանալի օրեր անցկացրինք:

Անտոնյան Նինա