• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Летнее задание по русскому языку для учащихся старшей школы

ЛЕТНЕЕ ЗАДАНИЕ ПО РУССКОМУ ЯЗЫКУ ДЛЯ УЧАЩИХСЯ СТАРШЕЙ ШКОЛЫ

ТЕКСТ ДЛЯ ПЕРЕВОДА
<<Այդ ոչինչը ես եմ>>

Արևելյան մի քաղաքում, ամառվա շոգին, փողոցում, պատի ստվերին պառկած էր մի ծերունի դերվիշ:
Քաղաքապետ իշխանը`հպարտ ու վես, հագած ճոխ ու զարդարուն, գալիս էր դանդաղ քայլերով, շրջապատված շքախմբով:
Փողոցում մարդիկ ոտքի էին կանգնում, կպչում պատերին և խոնարհ գլուխ տալիս անցնող իշխանին:
Շքախմբի առաջնորդը`գավազանը թափահարելով, գոռած դերվիշի վրա:
-Ի՞նչ ես մեկնվել մայթին, ճանապարհը բռնել:Չե՞ս տեսնում, ով է գալիս, վեր կաց, անպատկառ:
_Ես միայն ինձնից մեծի առաջ ոտի կկանգնեմ,- անվրդով պատասխանում է դերվիշը:
Քաղաքապետը լսում է դերվիշի պատասխանը և հետաքրքրված մոտենում է և հարցնում.
-Մի՞թե ես քեզնից մեծ մարդ չեմ:
-Իհարկե`ոչ: Քեզնից բարձր դեռ շատ աստիճաններ կան: Այո՞, թե ո՞չ:
-Այո:
-Դու քաղաքապետ իշխան ես, գիտեմ, որ մեծանաս, ի՞նչ պիտի դառնաս,- հարցնում է դերվիշը:
-Նահանգապետ,- պատասխանում է քաղաքապետը:
-Հետո՞:
-Հետո` վեզիր:
-Հետո՞:
-Փոխարքա:
-Հետո՞:
-Սահմանը սա է: Մեր բոլորի վրա շահը կա: Նա է ամենից մեծը:
-Ասենք թէ` շահ դարձար, հետո՞, - հարցնում է դերվիշը:
-Հետո` ոչինչ, -պատասխանում է քաղաքապետը:
-Ահա այդ ոչինչը` ես եմ: Ոտքերիս տակից անցիր գնա քո ճանապարհը,- նույն անվրդովությամբ պատասխանում է դերվիշը:
Ավ. Իսահակյան
գավազան - посох
շքախումբ- свита
փոխարքա-наместник

Вопросы и задания:
1) Переведите на русский язык.
2) Определите жанр прочитанного: притча или рассказ ?
3) Что такое притча и какие притчи вы знаете?
4)Пользуясь интернетом, прочитайте следующие притчи и создайте свой фильм по понравившейся вам притче(в формате Movie Maker ):
• Притча о четырех свечах.
• Притча о языке и зубах.
• Притча о доброте и вежливости.
• Притча о друзьях.
• Притча о двух волках.

См. http://www.youtube.com/w?v=6EVZfPJ6
www.youtube.com/watch?v=vnCaAt4DHRg&fea