• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սոնայի ճամբարային օրագրից

Այսօր դեկտեմբերի 15-ն է: Ժամը 10-00-ին յուրաքանչյուր սովորող իր ջոկատի հետ պատրաստ կանգնած էր սրահում: Գեղեցիկ պարով հանդես եկավ պարային խումբը` ընկեր Արշակի գլխավորությամբ: Բոլորը հրաշալի էին պարում: Ես էլ եմ որոշել հունվարից ընդգրկվել այս խմբում:

Առավորյան, երբ սովորականի նման պատուհանից դուրս նայեցի և նորից ձյուն չտեսա, տխրեցի, բայց դպրոցում տրամադրությունս բարձրացավ: Երգելուց ու պարելուց հետո մեր ջոկատի մի խումբը մասնակցեց սպորտլանդիայի, իսկ մյուսը` դասարանում ձյունիկներով ու եղևնիներով վարագույր ձևավորեց: Երեխաների մի փոքրիկ խումբ լրատվության մեջ իր ուժերը փորձեց: Նրանց այդ աշխատանքը շատ էր ոգևորել: Մենք ամանորյա հանդեսի նախապատրաստման փորձերն արեցինք ու փորձեցինք ներկայացնել մեր կարդացած <<Թափառական երաժիշտները>> հեքիաթը, նկարեցինք, իսկ Էդգարն ու իր մայրիկը լրագրից պատրաստեցին իրենց տոնածառը: Վերջում պարեցինք և ուրախ տրամադրությամբ տուն գնացինք` անհամբեր սպասելով հաջորդ օրվան:

Երկրորդ օրը առանձնացավ նախորդից. լավ պարեցինք, երգեցինք, դասարանի ձևավորման աշխատանքներն ավարտեցինք ու գնացինք լաբորատորիա, որտեղ մեզ սպասում էին մեր Արհեստագործական դպրոցի վարսավիրները: Նրանք այնքան հետաքրքիր սանրվածքներ արեցին, որ մենք թիթիզացանք: Իսկ պոդիումին մասնակցեցինք մեծ ոգևորությամբ: