• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դասավանդողների ամանորյա հուշերը

Հետաքրքիր էր նայել ամանորյա շքեղությամբ փայլող փողոցներին ու մարդկանց: Հանկարծ նկատեցի արագ-արագ քայլող Ձմեռ պապին: Նա, պարկը շալակին, քայլում էր դիմացի շենքի ուղղությամբ: Քիչ հեռվում մի քանի հարբած երիտասարդներ բարձրաձայն խոսում էին ու ծիծաղում: Նկատելով Ձմեռ պապին` նրանք մոտեցան ու սկսեցին ծաղրել: Մի քանի րոպե անց, Ձմեռ պապը, ըստ երևույթին, արդեն զայրացած, պարկը դրեց գետնին, ձեռնափայտը մի կողմ շպրտեց ու հարձակվեց այդ տղաների վրա: Ակնապիշ նայումէի.

Ա¯յ քեզ Ձմեռ պապ: Անակնկալի եկած տղաները, որոնք արդեն զգացել էին Ձմեռ պապի բազկի հուժկու հարվածները, խուճապահար փախան: Իսկ Ձմեռ պապը հանգիստ ուղղեց քուրքը, վերցրեց պարկն ու ձեռնափայտը և շարունակեց իր ճանապարհը:

Դասավանդող` Գոհար Խանոյան