• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Այս անգամ էլ թիվ 80 մանկապարտեզում

Այսօր այցելեցինք  Հաղթանակ գյուղի թիվ 80 մանկապարտեզ:Այնտեղ մեզ ընդունեցին մեծ ջերմությամբ և անմիջապես  ուղեկցեցին  դահլիճ, որտեղ մասնակցեցինք նախադպրոցականների տարեվեջյան հանդեսին:

Տնօրեն տիկին Եփրիկյանը ներկայացրեց մեզ, և մենք շնորհավորեցինք երեխաներին  այսօրվա տոնի կապակցությամբ: Նվերները բաժանելուց հետո, 6 տարեկաններին  իրենց ծնողների հետ սիրով հրավիրեցինք մասնակցելու վաղը կրթահամալիրում կազմակերպվող   մեծ տոնախմբությանը, որին մասնակցելու են <<Մալաթյա-Սեբաստիա>> համայնքի 6 տարեկանները:
Սիրով սպասում ենք բոլորին...