• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Երաժշտության ընտրությամբ գործունեության տարեկան հաշվետվություն

Հիմնական դպրոց

http://www.youtube.com/watch?v=iGpn84KFZLw&feature=related

 

Դասընթացի նպատակն է սովորողներին ուսուցանել վոկալ մաքուր երգեցողություն, տալ երաժշտա-տեսական գիտելիքներ, պատրաստել գրագետ ունկնդիր, բացահայտել ստեղծագործական ունակությունները: Այս ամենն իրագործելու համար կատարել են վոկալ վարժություններ, սովորել են Կոմիտասի գրառած երգերից, կատարել ռիթմիկ և երաժշտա_ռիթմիկ վարժություններ ինչպես բանավոր, այնպես էլ`գրավոր (մեր ստեղծած աշխատանքային տետրում,  նաև` էլեկտրոնային տարբերակով), խաղացել երաժշտական խաղեր, ունկնդրե լ դասական, ազգային և հոգևոր երաժշտություն: Կատարել են ռիթմիկ նվագակցություն ունկնդրվող նյութին, որը գրանցել են աշխատանքային տետրում: Սովորել են ամբողջ, կես, քառորդ, ութերորդական տևողությունները և դադարի համապատասխան նշանները: Արդյունքում սովորողները կարողանում են գրի առնել և կատարել երկձայն, եռաձայն, քառաձայն ռիթմիկ պատկերներ «բնական» (ծափ, ոտքի դոփյուն, հարված ծնկին, մատների ճթթոց) և շրխկան նվագարաններով: Կատարելով բազմաձայն ռիթմիկ պատկերներ, բավական հեշտ կարողանում են երգել եռաձայն, քառաձայն ռիթմիկ և վոկալ կանոն: Ստեղծել են երաժշտական փոքրիկ ներկայացում, որը ներկայացվել է վոկալ_գործիքային և պարային խմբերի ձմեռային ստուգատեսին: Ունեն երգի կերպարայի նզգացողություն, կատարողական գրագիտություն և կուլտուրա, ճիշտ շնչառություն:

Սովորողները հորինել են պարզագույն մեղեդիներ` բանաստեղծական փոքրիկ տեքստերով («Կըռռ, կըռռ, կըռկըռան», «Ծիտը և բազեն», «Մեղու», «Արտուտիկ», «Փիսոն» ևայլն), որոնք կատարում են ինչպես միաձայն, այնպես էլ որպես երկձայն, եռաձայն, քառաձայն կանոն: Ինչպես նաև կատարում են դրանց ռիթմիկ նվագակցությունը` յուրաքանչյուրն ընթացքում ստեղծելով իր ռիթմական պատկերը:

Նույն նյութերը ռիթմիզացնում և կատարում են որպես երկձայն, եռաձայն, քառաձայն ռիթմիկ կանոն: «Պապն ու շաղգամը» ստեղծագործությունը վերածել են երաժշտական ներկայացման, որտեղ շատ սրամիտ օգտագործել են ձայնային տարբեր տեմբրեր(«բնական», շրխկան և հարվածային նվագարաններով), կատարման հետաքրքիր միջոցներ:

Դասընթացում կիրառվել են մեդիամիջոցներ` էլեկտրոնային գրատախտակ, երաժշտական կենտրոն, համակարգիչ, ձայնագրիչ, թվային ֆոտոխցիկ, տեսախցիկ:
Սովորողները մասնացելեն կրթահամալիրում անցկացվող ստուգատեսներին, օլիմպիադաներին, ծեսերին և միջոցառումներին:
Երաժշտության ընտրությամբ գործունեության խումբը կազմում են կրտսեր դպրոցի 2-3-րդ դասարանների սովորողները: Դասընթացն անցկացնելու համար ծրագրով նախատեսված է շաբաթական 2 ժամ: Կիսամյակի ընթացքում սովորողները չեն ունեցելանհարգելի բացակայություն, յուրաքանչյուրն աշխատել էիր ունակությունների սահմաններում:

  1. Ասլանյան Քրիստինե, 2-րդ դասարան
  2. Գաբրիելյան Տիգրան, 2-րդ դասարան
  3. Մելիքյան Կարեն, 2-րդ դասարան
  4. Հովհաննիսյան Սարգիս, 2-րդ դասարան
  5. Բաղդասարյան Էլեն, 2-րդ դասարան
  6. Մաթևոսյան Գագիկ, 2-րդ դասարան
  7. Հովհաննիսյան Համբարձում, 3-րդ դասարան
  8. Գրիգորյան Նոնա, 3-րդ դասարան
  9. Կարապետյան Էլլադա, 3-րդ դասարան
  10. Մանուկյան Վանիկ, 3-րդ դասարան

 

Մարինե Մկրտչյան