• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Երաժշտության ընտրությամբ գործունեության տարեկան հաշվետվություն

Գեղարվեստի դպրոց_պարտեզում երաժշտության ընտրությամբ գործունեության խումբը կազմում են կրտսեր դպրոցի 2-3-րդդասարաններիսովորողները: Դասընթացն անցկացնել ու համար ծրագրով նախատեսված է շաբաթական 2 ժամ: Կիսամյակի ընթացքում սովորողները չեն ունեցել անհարգելի բացակայություն, յուրաքանչյուրն աշխատել է իր ունակությունների սահմաններում:

Գեղարվեստի դպրոց_պարտեզ

  1. Ազատյան Անի, 2-րդ դասարան
  2. Աթաբեկյան Դավիթ, 3-րդ դասարան
  3. Ասատրյան Հարություն, 2-րդ դասարան
  4. Բաբայան Արմեն, 3-րդ դասարան
  5. Բաբայան Ասքանազ, 3-րդ դասարան
  6. Բարսեղյան Մանե, 2-րդ դասարան
  7. Թովմասյան Շուշան, 3-րդ դասարան
  8. Հովհաննիսյան Աննա, 2-րդ դասարան
  9. Հովհաննիսյան Գևորգ, 3-րդ դասարան
  10. Ղազարյան Աննա, 2-րդ դասարան
  11. Մանուկյան Ալեքս, 3-րդ դասարան
  12. Մարտիրոսյան Եվգենիա, 3-րդ դասարան
  13. Մնացականայն Ալեքս, 3-րդ դասարան
  14. Մնացականյան Միքայել, 3-րդ դասարան
  15. Նահապետյան Վաչագան, 2-րդ դասարան
  16. Պախուցկայա Մարիա, 3-րդ դասարան
  17. Ջահանգիրյան Էդուարդ, 3-րդ դասարան
  18. Վարսանյան Անահիտ, 3-րդ դասարան
    Դասընթացի նպատակն է սովորողներին ուսուցանել վոկալ մաքուր երգեցողություն, տալ երաժշտա-տեսական գիտելիքներ, պատրաստել գրագետ ունկնդիր, բացահայտել ստեղծագործական ունակությունները: Այս ամենն իրագործելու համար կատարել են վոկալ վարժություններ, սովորելեն Կոմիտասի գրառած երգերից, կատարել ռիթմիկ և երաժշտա-ռիթմիկ վարժություններ ինչպես բանավոր, այնպես էլ`գրավոր (աշխատանքային տետրում,  նաև`էլեկտրոնային տարբերակով), խաղացել երաժշտական խաղեր, ունկնդրել դասական, ազգային և հոգևոր երաժշտություն: Կատարել են ռիթմիկ նվագակցություն ունկնդրվող նյութին, որը գրանցել են աշխատանքային տետրում: Սովորել են ամբողջ, կես, քառորդ, ութերորդական տևողությունները և դադարի համապատասխան նշանները: Արդյունքում սովորողները կարողանում են գրի առնել և կատարելերկձայն, եռաձայն, քառաձայն  ռիթմիկ պատկերներ «բնական» (ծափ, ոտքի դոփյուն, հարված ծնկին, մատների ճթթոց) ևշրխկան նվագարաններով: Կատարելով բազմաձայն ռիթմիկ պատկերներ, բավական հեշտ կարողանում են երգել եռաձայն, քառաձայն ռիթմիկ և վոկալ կանոն: Ունեն երգի կերպարային զգացողություն, կատարողական գրագիտություն և կուլտուրա, ճիշտ շնչառություն:
    Սովորողները հորինել են պարզագույն մեղեդիներ` բանաստեղծական փոքրիկ տեքստերով(«Կըռռ, կըռռ, կըռկըռան», «Ծիտը և բազեն», «Մեղու», «Արտուտիկ», «Փիսոն» ևայլն), որոնքկատարումենինչպեսմիաձայն, այնպես էլ որպես երկձայն, եռաձայն, քառաձայն կանոն: Ինչպես նաև կատարում են դրանց ռիթմիկ նվագակցությունը` յուրաքանչյուրն ընթացքում ստեղծելով իր ռիթմական պատկերը: Նույն նյութերը ռիթմիզացնում և կատարում են որպես երկձայն, եռաձայն, քառաձայն ռիթմիկ կանոն:
    Դասընթացում կիրառվել են մեդիամիջոցներ` էլեկտրոնային գրատախտակ, երաժշտական կենտրոն, համակարգիչ, ձայնագրիչ, թվային ֆոտոխցիկ, տեսախցիկ:
    Սովորողները մասնացել են կրթահամալիրում անցկացվող ստուգատեսներին, օլիմպիադաներին, ծեսերին և միջոցառումներին:
    http://www.youtube.com/watch?v=BBvvBeqvSzY&feature=player_embedded

Մերի Առաքելյան, Գեղարվեստի դպրոց_պարտեզ