• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տարեկան հաշվետվություն. Երաժշտություն

           Առարկա`Երաժշտություն 

  • 7-9-րդ դասարաններ

Առարկա` Երաժշտություն

  • 2-3-րդ դասարաններ` Երաժշտության ընտրությամբ գործունեություն

Մասնակցել եմ կրթահամալիրում կազմակերպված բոլոր ծեսերին ու միջոցառումներին.

  • Առավոտյան ընդհանուր պարապմունք
  • Սեպտեմբերի4
  • Թթուդրիկի ծես
  • Ձմեռային ճամբար
  • Ամանոր
  • Տերընդեզ
  • Գարնանային օլիմպիադա. Ռոդարիկ
  • Ամառային ճամբար. Անտիվիրուս Կոմիտաս

Մասնակցել եմ

  • «Նորարարական մեթոդներ կիրառող ուսուցիչների հայաստանյան երկրորդ ֆորում»-ին
  • Հունվարյան ստուգատեսին
  • Դիջիթեք 2011-ին
  • Մայիսյան 6-րդ հավաքին
  • «Եվրամիություն-Հայաստան» խորագրով երկօրյա սեմինարին, Ծաղկաձորում

Երաժշտության դասավանդողների հետ կազմել եմ Գարնանային և Ամառային մեդիաօլիմպիադաների երաժշտություն առարկայի առաջադրանքները.

http://217.113.0.102/sites/default/files/Erajshtutyun%205-9_0.pdf

Դասապրոցեսում օգտվել եմ մանկական երգարաններից («Կաքավիկ» երգարան, 2-4-րդ դասարանների երգարան), «Զատիկ», «Ոսկեփորիկ» և «Ծուղուրուղու» գրքերից, մասնագիտական գրականությունից, նոտային գրականությունից, ինտերնետային երաժշտական կայքերից: Համագործակցել եմ կրթահամալիրի երաժշտության դասավանդողների, նաև այլ երաժիշտների հետ:

Ուսումնական պրոցեսում կիրառել եմ տեխնիկական տարբեր միջոցներ` թվային ֆոտոխցիկ, ձայնագրիչ , համակարգիչ, էլեկտրոնային գրատախտակ, DVD նվագարկիչ: Պատրաստել եմ նյութեր Notebook smartboard, Power point, Movie macker ծրագրերով:            

      Դեկտեմբերի 1-ին Գեղարվեստի դպրոց-պարտեզի ցուցասրահում վարել եմ  Կոմիտասի անվան պետական քառյակի, իսկ դեկտեմբերի 21-ին` Օշական կվինտետի համերգները:

Համագործակցել եմ կրթահամալիրում դասավանդողների հետ:

Ուսումնական ճամփորդություններ

  • Հոկտեմբերի 2-ին Ռիմա Երեմյանի և 9-3 դասարանի հետ այցելել ենք Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան, ապա մասնակցել Դարձ առ գիրք փառատոնին:
  • Նոյեմբեր ամսին ես և Շամիրամ Պողոսյանը 8-4 դասարանի հետ կատարել ենք ուսումնական ճամփորդություն դեպի Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարան:
  • Աշնանային արձակուրդին մասնակցել եմ Ստեփանավանում կազմակերպված ճամբարին:
  • Փետրվարի 19-ին 7-րդ դասարանի սովորողների հետ Խնկո-Ապոր գրադարանում մասնակցել ենք երաժշտական վիկտորինային:
  • Հունիս ամսին Արմինե Աբրահամյանի և Գեղարվեստի դպրոց-պարտեզի 3-րդ դասարանի հետ կատարել ենք ուսումնական ճամփորդություն դեպի Ամբերդ:

 

 

Մերի Առաքելյան

                               Գեղարվեստի դպրոց-պարտեզ

Միջին դպրոց