• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գարնանային մուտքի ճամբար Արևմտյան դպրոցում

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր տեղափոխվելու ցանկություն  ունեցող 1-5-րդ դասարանի սովորողներին, հրավիրում ենք գարնանային Մուտքի ճամբարի:

Կրթահամալիր ընդունվելու համար դիմորդը՝ 1-5-րդ դասարանի սովորողը, մասնակցում է 5-օրյա ճամբարին՝ ծանոթանում է հեղինակային կրթական ծրագրի կազմակերպման պայմաններին, պահանջներին, ներկայանում, պատրաստվում է ուսումնառությանը։

Մասնակցության համար հարկ է լրացնել  էլեկտրոնային հայտը: Հայտերի լրացման վերջնաժամկետը  մարտի  25-ն է :

Մանրամասները՝ Արևմտյան դպրոցի ենթակայքում։