Մեր կայքը շարունակում է մնալ որպես սովորողների և ուսուցիչների կրթական կյանքը լուսաբանող: Մենք վատ էլ գիտենք` ինչ չափով են ծնողները կայքի ընթերցողներ, շատ քիչ են ծնողական արձագանքները ներկայացվում կայքում:
Համարյա բացակայում են սովորողների ծնողների հաջողությունների, ձեռքբերումների մասին նյութերը:
Լավ օրինակ եմ ցույց տալիս: Բ-7-4թ. դպրոց-պարտեզի 4-րդ դասարանի սովորող Արաքսյա Հովհաննիսյանի հայրիկն ու մայրիկը օրերս նշեցին իրենց համերաշխ և արդյունավետ համատեղ կյանքի 10 տարին, և նրանք իրար շնորհավորելու, իրենց ուրախությունը հանրայնացնելու միջոցներ գտան: Վահե Հովհաննիսյանը հրապարակեց «Միլիոնների միջի մարդը» պատմվածքների ժողովածուն: Պատմվածքներից մեկին որպես բնաբան ծառայել է մեր կրթահամալիրի կայքի մի հրապարակում: Գրքին կարող եք ծանոթանալ կրթահամալիրի գրադարանում: Լիլիթ Բլեյանը հրապարակեց «Ինչպես սպասող գնացքներ» երաժշտական հոլովակը:
Աշոտ Բլեյան