• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սուրբ Ծննդյան երեկո

Սպասումները ետևում են մնացել. ուրախության և նվերներ տալու օրն արդեն եկել է: Գերմանախոս շատ երկրներում դեկտեմբերի 25-ը Սուրբ Ծննդյան երեկո է:

Շատ ընտանիքներում ժամը 5-ից  7-ը տեղի է ունենում «նվերների բաժանում»: Տոնածառի մոմերը վառվում են, իսկ մնացած լույսերը՝ անջատվում: Միայն այդ ժամանակ երեխաներն արդեն կարող են գալ ճաշասենյակ: Նրանք հետաքրքրությամբ փնտրում են նվերները, որոնք դրված են զարդարված տոնածառի տակ: Սակայն նրանք պետք է համբերատար լինեն, քանի որ նախ պետք է երգեր երգեն: Այնուհետև միմյանց «Ուրախ Սուրբ Ծնունդ» են մաղթում և բացում նվերները:  Այսօր քննադատները դժգոհում են, որ Սուրբ Ծնունդը կորցրել է կրոնի հետ անմիջական կապը և վերածվել  խնջույքի: Դա տեղին է, բայց, ամեն դեպքում, տիպիկ գերմանական երևույթ չէ:

Գերմաներենից թարգմանեց Լիլիթ Սարգսյանը

Ղեկավար` ՆաիրաՍարգսյան