• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Շախմատ

Շախմատը մտքի խաղ է, որը զարգացնում է խաղացողի մտավոր կարողությունները: Ի տարբերություն շատ այլ խաղերի` այստեղ հաղթանակը պայմանավորված է ոչ թե պատահականությամբ, այլ խաղացողի հմտությամբ և ճշգրիտ հաշվարկներով:

Շախմատի քարերը հիշեցնում են պատերազմող զինվորների, որոնց շարժումները առկա են պատերազմական գործողությունների ժամանակ, ինչպես օրինակ` հարձակում, պաշտպանություն, հաղթանակ, զինադադար և խաղաղություն: Չնայած այս ամենին` կարելի է ասել, որ այն խաղաղ պատերազմ է երկու մտածողների միջև: Շախմատն ունի ավելի  քան 2000 տարվա պատմություն: Շախմատի ծագման վերաբերյալ կան տարբեր տեսակետներ. դրանք վերագրվում են Հին Եգիպտոսին, Միջագետքին, Հունաստանին, Չինաստանին, Հնդկաստանին և Պարսկաստանին: Տարբեր տեսակետներ կան ոչ միայն շախմատի ծագման, այլև նրա հիմնադիրների մասին: Նրա ստեղծման պատմությունը կապվում է մի քանի անունների` Արիստոտելի , Պտղոմեոսի, Պալմիրայի թագուհի Զանուբիայի հետ: Հավանական է, որ շախմատը, այնուամենայնիվ, ունի հնդկական ծագում: Սանսկրիտում այն ունեցել է «չատուրանգա» անվանումը: Բառը կազմված է երկու արմատից: «Չատուր» նշանակում է զենք կամ շունչ: Խաղում արտահայտված են  հնդկական բանակի 4 միավորումներ` հետիոտն, հեծելազոր, փղեր և մարտակառքեր: Շախմատը Հնդկաստանից Պարսկաստան է տեղափոխվել Սասանյան արքայատոհմի կառավարման վերջին շրջանում, իսկ իսլամական տիրապետության ժամանակ այն մեծ տարածում է գտել արաբների մոտ: Վերջիններիս միջոցով էլ այն տարածվել է Կենտրոնական Ասիայում, հետագայում նաև ամբողջ աշխարհում: Արաբներն այս խաղը ավելի զարգացրին և կատարելագործեցին: Շախմատն իր զարգացման գագաթնակետին հասավ 9-10-րդ դարերում` Աբբասյաննների օրոք: Պահպանված ձեռագրեը վկայում են, որ արաբները հետաքրքրվել են ոչ միայն գործնական խաղով, այլև նրա իմաստային կոմպոզիցիայով և վերլուծությամբ: Շախմատն ունի իր հստակ կանոնները, որոնք ձևավորվել են դեռևս Վերածննդի դարաշրջանում և վերջնական տեսքի են եկել 19-րդ դարի կեսերին: Շախմատն այն եզակի խաղերից է, որտեղ խաղացողները միմյանց հետ չեն հաղորդակցվում, ուստի կարելի է ասել, որ բոլոր ազգերի համար այս խաղի լեզուն նույնն է:

Արաբերենից թարգմանեց  Վարդուհի Շահվերդյանը

Ղեկավար` Ռուզաննա Մինասյան