• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ձիավարություն

Անգլերենից թարգմանեց Նարեկ Սահակյանը, 7-3 դաս.

Ջիմին գեր տղա էր։ Նրան գիրության պատճառով անվանում էին «մսագունդ»։ Նա որոշեց գնալ բժշկի մոտ.

-Ինչպե՞ս  կարող եմ նվազեցնել իմ քաշը, բոլորն ինձ ծաղրում են դպրոցում։

Բժիշկը նրան խորհուրդ տվեց ամեն օր մարզվել։ Օրեր անց, նա կրկին եկավ բժշկի մոտ և բողոքեց ասելով, որ չի կարողանում նիհարել:

Բժիշկը հարցրեց նրան.

-Ջիմի, իսկ ինչպե՞ս ես դու մարզվում:

-Ես ամեն օր գնում եմ ձիարշավարան` ձի քշելու:

-Փաստորեն, մարզվելու փոխարեն ձիուն ես մարզում, դեռ ուզում ես նիհարել,- ծիծաղելով  ասաց բժիշկը և բացատրեց, թե ինչպես պետք է մարզվել։

Աղբյուր` kidsfront.com