• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Եվս մի հիշարժան օր

Հիմնական դպրոց, 6-րդ դասարան
Հեղինակներ` Աննա,Սվետա,
Ժաննա,Մոնիկա, Հարություն
Ղեկավար` Հ. Օրբելյան

Ճամբարային ուրախ առօրյան ավելի ուրախ դարձավ, երբ այցելեցինք էկզոտարիում: Դա մի արտասովոր տեղ էր, ուր երբևէ չէինք եղել: Ի~նչ կենդանիներ ասես, որ չտեսանք: Հաստ ու բարակ, միագույն ու գունավոր օձեր, աղվեսիկներ, մեծ ու փոքր կրիաներ, ճարպիկ կապիկներ, կոկորդիլոս, մողեսներ, բուեր… Շատ գեղեցիկ փետուրներ ունեին հսկա թութակները, որոնք իրենց սուր ճղճղոցով մի լավ վախեցրին մեզ:

Տեսանք փոքրիկ այծուղտ, որի մոտ նկարվեցինք:

Հարցազրույց վերցրինք կենդանապահից: Իմացանք, որ ցուցահանդեսն ունի ընդամենը երկու տարվա պատմություն: Հետաքրքիր էր նրա պատմածը հայկական ծագում ունեցող ժանտաքիսի մասին: Վախեցած նայեցինք, թե ինչպես էր այդ գիշատիչը առնետ ուտում: Չգիտեինք,որ ժանտաքիսի մի տեսակի` սկունսի պոչի մեջ տհաճ հոտ ունեցող հեղուկ կա, որն օգտագործվում է ֆրանսիական օծանելիքի արտադրության մեջ:

Իմացանք, որ կենդանիներին պետք է զգույշ վերաբերվել, նրանց անպայման հատուկ ձողով պետք է կերակրել: Հասկացանք, որ կենդանիներին խնամք ու հոգատարություն է պետք, հիվանդանալու դեպքում` բուժում:

Էկզոտիկ կենդանիների ցուցահանդեսում հետաքրքիր էր ամեն ինչ: