• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հյուսիսային դպրոցում ընդունելությունն ընթացքի մեջ է․․․

Բարև  հարգելի՛ ծնող, սովորող կամ էլ պարզապես հետևող-ընթերցող։ 

Ես Կարինե Խառատյանն եմ: Արդեն 8-րդ տարին է, որ աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։ Ունեմ բարձրագույն կրթություն. ավարտել եմ ԵՊՄՀ մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի և մագիստրոսի կոչում: «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի անդամ եմ:
2018-2019 ուսումնական տարում սիրով սկսելու եմ աշխատանքս Հյուսիսային դպրոցի 1-ին  դասարանի սովորողների հետ։
Սիրով սպասում ենք  բոլոր այն սովորողներին, ովքեր կցանկանան մեզ հետ մասնակցել բաց, ազատ և հետաքրքիր միջավայրում իրականացվող ուսումնական գործունեություններին։

Ներկայացնում եմ՝ ուսումնական գործունեությունների ուղղությունները․

  • Ընթերցողական նախագծեր, հանդիպումներ և քննարկումներ հասակակից ընկերների հետ
  • Մաթեմատիկական խնդիրների, գլուխկոտրուկների, տրամաբանական և կառուցողական խաղերի օգնությամբ մաթեմատիկայի ուսուցում
  • Բնագիտական և բնության մեջ տարբեր փորձերի ու հետազոտությունների միջոցով ֆիզիկայի և քիմիայի տարրական գիտելիքների ձեռքբերում
  • Երաժշտական խաղերի, ազգային երգ ու պարի միջոցով երաժշտական ճաշակի ձևավորում, երգի ու պարի ուսուցում
  • Ամենամսյա առարկայական ֆլեշմոբերի մասնակցությամբ գիտելիքների ձեռքբերում և ամփոփում
  • Ուսումնական ճամփորդությունների միջոցով հայրենագիտական գիտելիքների ձեռքբերում, ճամփորդությունների կազմակերպում, բարձունքների հաղթահարում
  • Ուրախ օտար լեզու նախագծով օտար լեզվի յուրացում և գործածում
  • Ամենօրյա մեդիագործիքների կիրառում՝ մեդիագիտելիքների ձեռքբերում, բլոգավարություն
  • Մարմնամարզական խաղերի, ստուգատեսների իրականացում
  • Լող, հեծանվավարություն, վազք։

Միջավայրը.

  • Լուսավոր, ջեռուցվող և թափանցիկ ուսումնական սրահներ
  • Տեխնոլոգիական բաց լաբորատորիա
  • Լողավազան
  • Բակ՝ կանաչապատ ուսումնական տարածքներով։
  • Խոհանոց

Ուսումնական լրացուցիչ ծառայություններ․

  • Երկարացված օրվա
  • Սովորողների տեղափոխում՝ նախապես նշված երթուղիներով
  • Լրացուցիչ կրթություն՝
    Երաժշտություն (դաշնամուր, ջութակ)
    Կերպարվեստ (նկարչություն, խեցեգործություն)
    Շախմատ
    Մարմնամարզություն
    Լող
    Պար
    Կարատե

Ուսումնական բլոգ՝ https://karinekharatyanblog.wordpress.com/

Էլեկտրոնային հասցե՝ [email protected]. հեռ՝ (093) 09 73 08
Ծրագրի ղեկավար՝ Քնարիկ Ներսիսյան. էլ. հասցե՝ [email protected], հեռ.` (043) 17 56 98
Հյուսիսային դպրոց՝ http://artschool.mskh.am/. հեռ.՝ (010) 73 52 10