• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դասավանդողների ամանորյա հուշերը

Տարեմուտի գիշերը զինվորականներից մեկը Ձմեռ պապի հագուստով այցելում էր բոլոր հարևաններին և ուրախացնում երեխաներին: Երեխաներիս ասել էի, որ շուտով գալու է Ձմեռ պապը: Նրանք անհամբեր սպասում էին: Բավականին ուշ էր, երբ հնչեց դռան զանգը: Ներս մտավ Ձմեռ պապը` փայլող աչքերով և կարմիր քթով: Դա հետևանքն էր արդեն գինովցած Ձմեռ պապի: Երեխաներիս աչքերն էլ էին փայլում ուրախությունից: Շնորհավորանքներից, մաղթանքներից ու հերթական բաժակը դատարկելուց հետո Ձմեռ պապը սկսեց ծխել: Մի քանի րոպե անց, երբ ես շարունակում էի երթևեկել խոհանոցից հյուրասենյակ, լսեցի երեխաներիս ծիծաղն ու բացականչությունները:

Վառվու~մ է, վառվու~մ է:

Արագ սենյակ մտա ու ինչ տեսա. վառվում էր Ձմեռ պապի փառավոր մորուքը: Մենք` մեծերս, շտապեցինք օգնել, քաշքշում էինք մորուքը, ջուր էինք շաղ տալիս: Գինովցած Ձմեռ պապը համառում էր, թույլ չէր տալիս հանել վերնազգեստը, կամ պոկել մորուքը: Նա չուզեց, որ երեխաներս տեսնեն իրեն ոչ Ձմեռ պապի դերում:

 

                                        Դասավանդող Սուսան Գալստյան