• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բրիտանացի դեռահասների առաջ փակել են սոլյարիի դռները

Բրիտանիայում մուգ գույնի արևահարման երկրպագուները զրկվել են  իրենց համար շատ կարևոր հաճույքից: Արգելվել է դեռահասների արևահարումը Սպա-կենտրոններում: Դրա նպատակն է նվազեցնել զարգացող քաղցկեղի աճը երկրում: Ավելին, ձեռնտու չէ անչափահասներին նմանատիպ ծառայություններ մատուցել սեփական ընկերություններում, որովհետև  արգելքը խախտելու դեպքում ընկերությունը տուգանվում է գրեթե 33 հազար դոլարով: Բրիտանիայի առողջապահության նախարար Աննա Միլտոնը պնդում է, որ օրենքը գործողության մեջ է դրվել 15-24 տարեկանների մոտ մելանոման նվազեցնելու նպատակով: Արգելվում է անչափահասներին ծառայություններ մատուցել գեղեցկության սրահներում, հյուրանոցներում, կրթական և նմանատիպ այլ հաստատություններում: Ըստ վիճակագրության`բրիտանացի դեռահասների 11-17 տարեկանների վեց տոկոսը պարբերաբար օգտագործում է արևահարության մահճակալներ: Իսկ քաղաքներում, որտեղ տարվա մեջ արևոտ օրերը շատ քիչ  են լինում, արևահարության գնում  է 15-17 տարեկան աղջիկների մոտավորապես կեսը: Բժիշկները շարունակում են  տագնապ արտահայտել. երկրում ամեն օր 35 տարեկանից ցածր երկու մարդու մոտ  ախտորոշվում է չարորակ մելանոմա: Իսկ այս սարսափելի հիվանդութունը երիտասարդների շրջանում ավելացել է 75%-ով`«շնորհիվ»  արևահարության:

http://donbass.ua/news/health/2011/04/08/britanskim-podrostkam-zakryli-dveri-v-soljarii.html