• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ

Այսօր Հանրապետության տոնն է  

28-05-2011թ.

Այս տարի հայ ժողովուրդը նշում է Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 93-րդ տարեդարձը։ 1918թ., դիմակայելով թշնամու հարձակումներին, մենք իրականացրինք սերունդների նվիրական երազանքը` վերականգնելով հայոց անկախ պետականությունը: Այն վերածնվեց Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերում մեր ժողովրդի կերտած արժանապատիվ հաղթանակներից ու չնայած իր կարճատև գոյությանը` դարձավ մեր ազգային վերածննդի և նոր պետականության կայացման հիմնասյունը: Սարդարապատի ճակատամարտը տեղի է ունեցել մայիսի 21-29-ը, հայկական կանոնավոր զորամասերի, աշխարհազորի և Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական զորաբանակի միջև: Այդ ազատագրական պայքարի արդյունքում հռչակվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը, որը գոյատևեց ընդամենը երկու տարի:1968թ. ճակատամարտի վայրում կառուցվեց Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրը, որը խորհրդանշում է հայ-թուրքական ճակատամարտում հայերի տարած փայլուն հաղթանակը, իսկ համալիրում գտնվող ազգագրական թանգարանում ներկայացված են հայոց պատմությունը, մշակույթը, արհեստներն ու կենցաղը՝  հին դարերից մինչև մեր օրերը: