Սկիզբը` 9։00 - ընդհանուր պարապմունք՝ նվիրված Մխիթար Սեբաստացուն, դպրությանը, մանկավարժական «Դպիր» հանդեսին։
Շարունակությունը` դպրոցում` ուսումնական պարապմունքներին, տանը, դասարանական, խմբային, անհատական, ընտանեկան նախագծերի իրականացում։
Բովանդակությունը`
- Սոցցանցերում «Դպիրի» հոդվածների-գրքերի տարածում (անոտացիաներով, հատվածներով)
- Մեթոդական նոր հոդվածի հրապարակում անհատական բլոգում, «Դպիրում»
- Մանկավարժական թարգմանական անհատական-խմբային նախագծի հրապարակում, մեկնարկ
- Այլոց փորձի ուսումնասիրության նախագծի հրապարակում, մեկնարկ
- Հոդվածների ընթերցում, առցանց քննարկում. հրապարակումներ բլոգներում, ենթակայքերում
- Ամսագրում առավել ակտիվ ներկայացող դասավանդող(ներ)ի աշխատանքների ուսումնասիրություն, հարցազրույցներ, պատումներ
- Նորամուտներ (պատանեկան նոր հանդեսի, ամսագրի, նախագծի, կրթական միջավայրի)
Ավարտը` 23.00։
Նախագծերի ղեկավարները հեղինակային կրթական ծրագրի հեղինակներ` դասավանդողներ, սովորողներ, ծնողներ։
Դպիրի խմբագիրներ` Մարինե Ամիրջանյան (Արևելյան դպրոց-պարտեզ, Քոլեջ), Արևիկ Ներսիսյան (Հյուսիսային դպրոց-պարտեզ, Միջին դպրոց), Մարիետ Սիմոնյան (Արևմտյան, Հարավային դպրոց-պարտեզներ), Հասմիկ Ղազարյան (Ավագ դպրոց` դասավանդողներ, սովորողներ)։
Աշխատանքների հաշվառում և ամփոփումը`
- դպրոցներում` Գոհար Բալջյանի, Արմինե Աբրահամյանի, Վանուհի Բաղմանյանի, Քրիստինե Շահբազյանի, Լիլիթ Մադոյանի, Նունե Մովսիսյանի, Կարինե Պետրոսյանի.
- mskh.am-ում` Հասմիկ Թոփչյանի։