• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մխիթար Սեբաստացու ծննդյան օրը. Սեբաստացուն նվիրված դպիրյան ֆլեշմոբ

Սկիզբը` 9։00 - ընդհանուր պարապմունք՝ նվիրված Մխիթար Սեբաստացուն, դպրությանը, մանկավարժական «Դպիր» հանդեսին։

Շարունակությունը` դպրոցում` ուսումնական պարապմունքներին, տանը, դասարանական, խմբային, անհատական, ընտանեկան նախագծերի իրականացում։

Բովանդակությունը`

  • Սոցցանցերում «Դպիրի» հոդվածների-գրքերի տարածում (անոտացիաներով, հատվածներով)
  • Մեթոդական նոր հոդվածի հրապարակում անհատական բլոգում, «Դպիրում» 
  • Մանկավարժական թարգմանական անհատական-խմբային նախագծի հրապարակում, մեկնարկ
  • Այլոց փորձի ուսումնասիրության նախագծի հրապարակում, մեկնարկ
  • Հոդվածների ընթերցում, առցանց քննարկում. հրապարակումներ բլոգներում, ենթակայքերում
  • Ամսագրում առավել ակտիվ ներկայացող դասավանդող(ներ)ի աշխատանքների ուսումնասիրություն, հարցազրույցներ, պատումներ
  • Նորամուտներ (պատանեկան նոր հանդեսի, ամսագրի, նախագծի, կրթական միջավայրի)

Ավարտը` 23.00։

Նախագծերի ղեկավարները հեղինակային կրթական ծրագրի հեղինակներ` դասավանդողներ, սովորողներ, ծնողներ։ 

Դպիրի խմբագիրներ` Մարինե Ամիրջանյան (Արևելյան դպրոց-պարտեզ, Քոլեջ), Արևիկ Ներսիսյան (Հյուսիսային դպրոց-պարտեզ, Միջին դպրոց), Մարիետ Սիմոնյան (Արևմտյան, Հարավային դպրոց-պարտեզներ), Հասմիկ Ղազարյան (Ավագ դպրոց` դասավանդողներ, սովորողներ)։ 

Աշխատանքների հաշվառում և ամփոփումը

  • դպրոցներում` Գոհար Բալջյանի, Արմինե Աբրահամյանի, Վանուհի Բաղմանյանի, Քրիստինե Շահբազյանի, Լիլիթ Մադոյանի, Նունե Մովսիսյանի, Կարինե Պետրոսյանի.
  • mskh.am-ում` Հասմիկ Թոփչյանի։