• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հաջողված մարզական ժամ

Քաղաքային շաբաթօրյակից հետո կայացավ առողջ ապրելակերպի մարզական ժամը, որում ակտիվ մասնակցություն ունեցան մարզաառողջարարական ակումբների դասավանդող մարզիչները, պարուսույցը և միջոցառումների կազմակերպիչը:

Հետաքրքիր մրցակցություն ծավալվեց բասկետբոլ, վոլեյբոլ և սեղանի թենիս մարզաձևերում: Հաղթող ճանաչվեց առողջությունը և ֆիզիկական ակտիվությունը: Միջոցառումը ամփոփեցին կրթահամալիրի տնօրենը և ուսումնական ծրագրերի ղեկավարները: