Դեկտեմբերի 23, ժամը` 17:00, քաղաք Երևան , Ազատության հրապարակ
Այս տարի դեկտեմբերի 14-ից Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ HD ստուդիոյի տնօրեն Կարեն Խաչատրյանի նախաձեռնությամբ և Դավիթ Այվազյանի գեղագիտական համակարգմամբ առաջին անգամ Երևանում մեկնարկել է ձնեմարդուկների փառատոնը, որին մասնակցում են Օրրան հիմնադրամը, Իգիթյան կենտրոնը, Կոջոյան դպրոցը, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը: Բացօթյա ցուցահանդեսին ամանորյա առանձնահատուկ տոնական տրամադրություն հաղորդելու համար դեկտեմբերի 23-ին, ժամը 17:00-ից Ազատության հրապարակում մեծ պարատոն-հանդեսով ելույթ կունենան «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պարային համույթները:
Պարուսույցներ` Ստեփան Թորոյան, Սաշա Սարգսյան
Հնչյունային օպերատոր` Կարեն Խաչատրյան
Առաջին բուժօգնություն` Քրիստինե Սահակյանց
Համակարգողներ` Սյուզի Մարգարյան, կազմակերպիչներ