• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ամանորի տոնական պարահանդես Ազատության հրապարակում

Դեկտեմբերի 23, ժամը` 17:00, քաղաք Երևան , Ազատության հրապարակ

Այս տարի դեկտեմբերի 14-ից Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ HD ստուդիոյի տնօրեն Կարեն Խաչատրյանի նախաձեռնությամբ և Դավիթ Այվազյանի գեղագիտական համակարգմամբ առաջին անգամ Երևանում  մեկնարկել է ձնեմարդուկների փառատոնը, որին մասնակցում են Օրրան հիմնադրամը, Իգիթյան կենտրոնը, Կոջոյան դպրոցը, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը: Բացօթյա ցուցահանդեսին ամանորյա առանձնահատուկ տոնական տրամադրություն հաղորդելու համար դեկտեմբերի 23-ին, ժամը 17:00-ից Ազատության հրապարակում մեծ պարատոն-հանդեսով ելույթ կունենան «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պարային համույթները:

Պարուսույցներ` Ստեփան Թորոյան, Սաշա Սարգսյան

Հնչյունային օպերատոր` Կարեն Խաչատրյան

Առաջին բուժօգնություն` Քրիստինե Սահակյանց

Համակարգողներ` Սյուզի Մարգարյան, կազմակերպիչներ